Արխիվ | April, 2009

Երթ դեպի Ծիծեռնակաբերդ

Ապրիլի 24-ին ժամը 11:00-ին երիտասարդ մուսալեռցիները Հայրենակցական միության հետ միասին բարձրացան Եղեռնի հուշարձան` հարգանքի տուրք մատուցելու 1915 թ.-ի ցեղասպանության զոհերին: Կատարվեց պսակադրություն և ծաղիկներ դրվեցին անմար կրակի շուրջ:

DSC06482

DSC06499

DSC06519

IMG_1879


բոլոր նկարները…

Մեկնաբանություններ չկան

Սուրբ Զատիկ

Միջոցառումը տեղի ունեցավ 11.04.2009թ., ժամը 17:00-ին ՆԱՄ-ում, որի ժամանակ ներկա էին 60 երիտասարդներ:

DSC06297IMG_1649

Միջոցառման հանդիսավոր բացման ողջույնի խոսքը հնչեց Աբրահամ Բալաբանյանի կողմից, որը շնորհակալություն հայտնեց մուսալեռցի կանանց, որոնք պատրաստել էին միջոցառման ուտեստներն և ՆԱՄ-ին` սրահը տրամադրելու համար: Հայտնեց, որ ստեղծվելու է վեբ-կայք, որի միջոցով ամբողջ աշխարհի մուսալեռցի երիտասարդները կկարողանան ծանոթանալ ու շփվել միմյանց հետ: Այնուհետև խոսքը փոխանցեց Շաննակյան Հասմիկին` ներկա բացակա անելու համար:

Այնուհետև խոսքը տրվեց Փանոսյան Գաբրիելին: Գաբրիել Փանոսյանը ողջունեց բոլոր հավաք‎վածներին: Նշեց, որ չնայած Մուսա լեռան երիտասարդական միության երկրորդ հավաքն է, բայց վարչության անդամներով արդեն մի քանի անգամ ժողովներ են ունեցել: Ներկաներին փոխանցեց Հայր Հովակիմ Մանուկյանի և Հայր Թորգոմ Տոնիկյանի ողջույնները, որոնք հարգելի պատճառով ներկա չէին միջոցառմանը: Շնորհավորեց Հովհաննես Դերմիշյանին Եվրոպայի ախոյանական խաղերում 3-րդ տեղը գրավելու կապակցությամբ և Մելինե Դալուզյանին` 2-րդ տեղ գրավելու կապակցությամբ:DSC06302

Հայտնեց, որ մոտակա ժամանակներում կունենանք մեր վեբ-կայքը, որի միջոցով կստեղծենք մեր պատմությունը և կկարողանանք կապվել ամբողջ աշխարհի մուսալեռցի երիտասարդների հետ, պատկերացում կկազմենք, թե ինչ թիվ ունենք: Նշեց, որ կայքի ստեղծման ծախսերը հոգալու են տեր և տիկին Թասլաքյանները: Բոլոր հավաքված երիտասարդներին կոչ արեց, որ ապրիլի 24-ին, ժամ 11:00-ին միանան ՄՀՄ-ին, որպեսզի, բարձրանալով ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցեն Եղեռնի զոհերին: Հայտնեց, որ մայիս ամսին Բյուրականում հրավեր ունենք, որի ժամանակ պետք է բոլոր անդամների կողմից վավերագրվի կանոնագիրքը և ընտրվի առաջին վարչությունը: Շնորհակալություն հայտնեց մուսալեռցի տիկիններին` Հասմիկ Թասլաքյանին, Անի Թաշյանին, Աստղիկ Փանոսյանին, Նարինե Դումանյանին` միջոցառման ուտեստները պատրաստելու համար: Շնորհակալություն հայտնեց հովանավորներին`

Տեր և տիկին Սերոբ և Մադլեն Տեր-Պողոսյաններին -30000 դրամ,

Տեր և տիկին Մովսես և Հուռի Թասլաքյաններին- 300դոլար

ՆԱՄ նախագահին և տնօրենին` Նարեկ Հարությունյանին և Թովմաս Այնթաբյանին:

DSC06304

Հրավիրվեց Տեր Մովսես Քահանա Ղազարյանը, որպեսզի իր պատգամը փոխանցի ներկաներին: Նա նշեց, որ մեծ ուրախություն է ապրել, երբ լսել է, որ Սուրբ Սարգսի տոնին տեղի է ունեցել երիտասարդների առաջին հավաքը: Նշեց, որ իրենք իրենց գործունեության ընթացքում միշտ ունեցել են երիտասարդների օգնության կարիքը, բայց առանձին միություն չեն ունեցել: Սկզբնական ժամանակներում մուսալեռցիներին շատ չէին ճանաչում, և շատ մեծ դժվարությունով, մուսալեռցի մտավորականների օգնությանբ հաջողվել է թարգմանել և տպագրել <<Մուսա լեռան քառասուն օրը>> գիրքը: Մուսալեռցի հերոս Յուզբաշյանի մահվանից հետո Երևանի խորհուրդ ներկայացվեց հուշարձանի կառուցման հայտ, որի կառուցվելուց հետո այդ հուշարձանի մոտ են անցկացրել իրենց միջոցառումները: 1969թ-ին հերիսա եփելու միջոցառմանը հրավիրել են մտավորականների, որոնց մուսալեռցի մտավորականները հուշել են, որ կարելի է մի ավան կոչել Մուսա լեռ և այդ ավանում կառուցել հուշարձան իրենց պապերի հիշատակին:

IMG_1654

Երկու տարվա տանջանքերից հետո Գերատույն Սովետի որոշմամբ մի ավան կոչվեց Մուսա լեռ, որը մեծ խանդավառությամբ ընդունվեց: Սակայն հուշարձանի կառուցման համար թույլտվություն չէր տրվում: Այդ ժամանակ ներկայացվեց Հայրենական պատերազմի ժամանակ զոհված երկու մուսալեռցու անուներ, որոնց համար պետք է հուշարձան կառուցվեր: Դրա միջոցով հաջողվեց թույլտվություն ստանալ հուշարձանի կառուցման համար:IMG_1658

Տեր Մովսես Քահանա Ղազարյանը մաղթեց երիտասարդներին, որ ունենան ամուր հոգի, լինեն քաջ, պատվախնդիր, աշխատասեր: Վերջում արտասանեց բանաստեղծություն:

Այնուհետև Ղազարյան Սոսին բոլոր հավաքվածներին հրավիրեց ճաշակելու մուսալեռցի տիկինների պատրաստած համեղ ուտեստները: Հետո բոլոր հավաքվածները միասին երգեցին <<Հալա-հալա նինոյե>> երգը , որի բառերը նախօրոք բաժանվել էին ներկաներին: Որպիսզի հավաքվածները միմյանց ավելի լավ ճանաչեին, խաղ կազմակերպվեց:

DSC06312DSC06311

բոլոր նկարները…

Մեկնաբանություններ չկան