Արխիվ | November, 2009

Թատրոն – «Մուսա Լեռան 40 Օրը»

Sundukyani tatroni dimatsՆոյեմբերի 28-ին Սունդուկյանի թատրոնում բեմադրվեց «Մուսա Լեռան 40 Օրը» ներկայացումը, որին ներկա էին նաև «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի 20 անդամներ:

Ներկայացումը բացառիկ էր իր բեմադրությամբ, դերասանական կազմով ու խաղով: Դերասանների կազմում էին Հարություն Մովսիսյանը (Գաբրիել Բագրատյան), Աննա Էլբակյանը (Ժուլիեթ Բագրատյան), Ազատ Գասպարյանը (Մուսալեռան Ոգին) և ուրիշ հանրահայտ դերասաններ:

Tatroni bemum bemadrogh rejisori het



Ֆրանց Վերֆելի գրքի հիման վրա բեմադրված Մուսալեռան հաղթական հերոսամարտի այս ներկայացումը մեծ բավականություն, հուզմունք ու հպարտություն պարգևեց բոլոր ներկաներին՝ հատկապես մուսալեռցիներին:

Ներկայացման ավարտից հետո երիտասարդները ծանոթացան ու լուսանկարվեցին ներկայացման բեմադրող ռեժիսոր Արմեն Էլբակյանի հետ:



բոլոր նկարները…

5 Մեկնաբանություն

Միջոցառում «Նարեկացի» արվեստի միությունում

Նոյեմբերի 22-ին «Նարեկացի» արվեստի միությունում (ՆԱՄ) տեղի ունեցավ «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի հավաք: Ներկա էին մոտ 30 մուսալեռցիներ:

«Musaler» hayrenaktsakan miutyan eritasardakan tev«Naregatsi» joghovrdakan nvagaranneri hamuyt

Միության անդամների համար երաժշտական համար էր պատրաստել «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը (խմբի ղեկավար՝ Հովիկ Սահակյան): Միջոցառումը սկսվեց համերգով: Նախ «Նարեկացի» արվեստի միության գործադիր տնօրեն Թովմաս Այնթաբյանը ներկայացրեց համույթը, նրա պատմությունը և խմբի ղեկավարին, որից հետո բոլոր ներկաները մեկ ժամից ավել վայելեցին խմբի ժողովրդական և ազգային հոյակապ երաժշտությունն ու երգերը:

Tovmas AyntabyanSosi Ghazaryan

Համերգի ավարտից հետո Սոսի Ղազարյանը միության անունից շնորհակալություն հայտնեց տաղանդավոր երեխաներին ու Հովիկ Սահակյանին՝ գեղեցիկ կատարումների համար և ՆԱՄ-ի տնօրինությանը՝ երիտասարդ մուսալեռցիներին հերթական անգամ ջերմ ընդունելու համար:  Ապա բոլորը օգտվեցին երիտասարդական միության պատրաստած հյուրասիրությունից:

Bari akhorjak

Bari akhorjak

Այնուհետև տեղի ունեցավ փոքր վիճակահանություն (500 դրամ արժողությամբ տոմսերով),  և ամենահաջողակները ՆԱՄ-ի կողմից ստացան արվեստի տարբեր ոլորտների փոքրիկ նվերներ: Վիճակահանության արդյունքում տացված գումարը ավելացվեց երիտասարդական թևի ֆոնդին: Միջոցառումը եզրափակվեց երիտասարդների մասնակցությամբ «Մաֆիա» խաղով:

VichakahanutyunMafia

բոլոր նկարները…

Մեկնաբանություններ չկան

Միության վարչության այցը Հոկտեմբերյան

Նոյեմբերի 8-ի առավոտյան միության վարչությունը ուղևորվեց Հոկտեմբերյան` տեղի մուսալեռցի երիտասարդների հետ ծանոթանալու և միությունը նրանց ներկայացնելու նպատակով: Հավաքին ներկա էին շուրջ 40 մուսալեռցիներ:

Hoktemberyan

Սկզբում Գաբրիել Փանոսայանը ներկաներին ծանոթացրեց Մուսալեռան պատմությունը և հերոսամարտը: Ապա Աբրահամ Բալաբանյանը ներկայացրեց միության պատմությունը, խոսեց մինչ օրս տեղի ունեցած իրադարձությունների և կատարված աշխատանքների մասին: Ինչպես նաև տեղեկացրեց կայքի գոյության ու առաջիկա ծրագրերի մասին: Հովհաննես Բալաբանյանը խոսեց վարչության ու ժողովների մասին և բոլորին ծանոթացրեց միության կանոնադրությունը:

Ներկաներից շատերը, որ դեռ չէին հասցրել միանալ միությանը, լրացրեցին դիմումնագրերը և դարձան միության անդամ:

Yula-qebab patrastelisYula-qebab

Միջոցառումը եզրափակվեց ճաշկերույթով և երգ ու պարով: Ողջ օրն անցավ ընկերական ջերմ մթնոլորտում:

ShurjparChashkeruyt

Նման հյուրասիրության համար շնորհակալություն Հոկտեմբերյանի մեր մուսալեռցի հայրենակիցներին և երիտասարդական միության վարչության խորհրդական Գաբրիել Փանոսյանին:

բոլոր նկարները…

Մեկնաբանություններ չկան