Արխիվ | December, 2009

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Dzmer PapՍԻՐԵԼԻ ՄՈւՍԱԼԵՌՑԻՆԵՐ

Պատմության գիրկն անցավ ևս մեկ տարի` 2009թ., որը լի էր ձեռքբերումներով ու հաջողություններով: Առաջին անգամ բոլոր երիտասարդ մուսալեռցիները համախմբվեցին` ստեղծելով  <<Մուսալեռ>>  հայրենակցական միության երիտասարդական թև, որն այժմ իրենից ներկայացնում է մեծ ուժ և ընդամենը մեկ տարում կատարել է մեծածավալ աշխատանք: Երիտասարդական թևի շնորհիվ շատ երիտասարդ մուսալեռցիներ ձեռք բերեցին հայրենակից նոր ընկերներ, ինչպես նաև ծանոթացան Մուսա Լեռան պատմությանը, մշակույթին ու նոր տեղեկություններ ստացան շատ մուսալեռցիների մասին:

Միության մեծ ձեռքբերումն էր նաև այս կայքը:


merry-christmasԵրիտասարդական թևի անունից շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը և Սուրբ ծնունդը: Մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, շատ ու բեղմնավոր տարիների կյանք և իհարկե անսպառ սեր:  Թող 2010-ը լինի հաջողությունների տարի: Այն հոբելյանական է բոլոր մուսալեռցինրի համար: Բոլորիս մաղթում եմ մեծ ուժ ու եռանդ, որպեսզի իրագործենք բոլոր ծրագրերը և էլ ավելի ճոխ ու մեծ խանդավառությամբ նշենք Մուսալեռան հաղթական հերոսամարտի 95-րդ տարելիցը:


Հարգանքներով` ՁՄԵՌ ՊԱՊ

32 Մեկնաբանություն