Archive for January 12th, 2010
Մուսալեռցիների ամանորյա տոնակատարությունը
Posted by Abraham Balabanyan in Ամանոր, Միջոցառում, Մուսալեռցիներ on January 12th, 2010
Հունվարի 12-ին <<Մուսալեռ>> ռեստորանային համալիրում տեղի ունեցավ մուսալեռցիների ամանորյա մեծ հանդիսություն: Միջոցառմանը ներկա էին 100-ից ավել մուսալեռցիներ: Ներկա էին նաև մուսալեռցի և Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն Մելինե Դալուզյանը, աշխարհի ծանրամարտի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, ինչպես նաև հայտնի բռնցքամարտիկ Կարո Մուրադի եղբոր որդին:
Բոլորը ջերմ ողջունեցին չեմպիոններին, իսկ <<Մուսալեռ>> հայրենակցական միության վարչությունը հանձնեց նրանց պատվոգրեր և հուշամեդալներ: Նրանք ծանոթացան երիտասարդական թևի անդամների հետ և պայմանավորվեցին հաջորդ անգամ հանդիպել Գյումրիում:



Երիտասարդական թևի անունից ելույթ ունեցավ վարչության անդամ Հովհաննես Բալաբանյանը: Նա խոսեց երիտասարդական թևի ստեղծման ու գործունեության վերաբերյալ և տեղեկացրեց ներկաներին կայքի գոյության մասին, որից հետո բոլորին բաժանվեցին երիտասարդական թևի վերաբերյալ թռուցիկներ:
Ընթացքում ելույթ ունեցան և երգեցին շատ մուսալեռցիներ: Ողջ երեկոն անցավ Մուսալեռան ավանդական երգերի և երաժշտության ներքո:









