Այո, արդեն մեկ տարի է ինչ <<Մուսալեռ>> հայրենակցական միության երիտասարդական թևը ծավալում է իր գործունեությունը: 2009թ. Սբ. Սարգիսի տոնին <<Նարեկացի>> արվեստի միությունում տեղի ունեցավ երիտասարդ մուսալեռցիների առաջին հավաքը: Այս մեկ տարում շատանալով ու դառնալով լավ ընկերներ` Սբ. Սարգիսի տոնին պատրաստվում ենք մեծ շուքով ու խանդավառությամբ նշել երիտասարդական թևի ծննդյան առաջին տարեդարձը:
Այս տարի Սբ. Սարգիսը հունվարի 30-ին է, բայց հարմարության համար միջոցառումը կկայանա հաջորդ օրը` հունվարի 31-ին, կիրակի:
Միջոցառումը տեղի կունենա <<Մուսալեռ>> ռեստորանային համալիրում: Այն կսկսվի ժամը 14:00-ին: Տոմսի արժեքը մեկ անձի համար` 3000 դրամ:
Ցանկալի է, որ այդ խորհրդանշական օրը ներկա գտնվեն բոլոր մուսալեռցի երիտասարդները: ԵՎ թող մեզ միանան նաև այն մուսալեռցիները, ովքեր դեռ չեն հասցրել գրանցվել երիտասարդական թևում:
Ձեր հարցերի և այլ տեղեկությունների համար գրեք մեր էլէկտրոնային հասցեին (info@musaler.am) կամ թողեք քոմենթներ:







