
<<Շողակաթ>> հեռուստաընկերության և <<Մուսալեռ>> հայրենակցական միության երիտասարդական թևի համատեղ ջանքերով Մուսալեռ գյուղում պատրաստվեց հեռուստատեսային հաղորդում` կապված Սբ. Սարգսի տոնի հետ: Տեսանյութում պատկերված են ավագ և երիտասարդ սերնդի մուսալեռցիների մասնակցությամբ Սբ. Սարգսի տոնին վերաբերող Մուսալեռան ավանդական ուտեստների պատրաստումը, տարեցների պատմությունները, ինչպես նաև Մուսալեռան երգն ու երաժշտությունը: Նկարահանումները կատարվեցին Թոսունյանների տանը:
Հաղորդումը կհեռարձակվի <<Շողակաթ>> հեռուստաընկերության եթերում Սբ Սարգսի տոնին` հունվարի 30-ին, շաբաթ օրը, առավոտյան ժամը 9.00-ին:
Շնորհակալություն Թոսունյանների ընտանիքին և <<Շողակաթ>> հեռուստաընկերությանը:










#1 by Abraham Balabanyan on January 24th, 2010
Բոլորդ դիտեք հաղորդումը ու վերջում այստեղ գրեք Ձեր տպավորությունների մասին:
#2 by Karen Derdzyan on January 24th, 2010
Պարոն Բալաբանյան իսկ ժամը դեռ ճշտված չի?
#3 by Abraham Balabanyan on January 25th, 2010
Վաղը ժամը Շողակաթից կասեն: Հենց պարզ դարձավ, էջում կավելացվի:
#4 by Karen Derdzyan on January 25th, 2010
Շնորհակալ եմ: Կնայեմ անպայման:
#5 by Abraham Balabanyan on January 29th, 2010
Ժողովուրդ ջան չնայած շաբաթա, բայց մի քիչ շուտ զարթնեք, որ կարողանաք նայել:
Հաստատ չեք փոշմանի…