Archive for January 31st, 2010
Մեր 1-ին տարեդարձը: Սբ. Սարգիս
Posted by Abraham Balabanyan in Միջոցառում, Սբ. Սարգիս, Տարեդարձ on January 31st, 2010
Հունվարի 31-ին <<Մուսալեռ>> ռեստորանային համալիրում տեղի ունեցավ մեծ միջոցառում: <<Մուսալեռ>> հայրենակցական միության երիտասարդական թևում կրկնակի տոն էր` նշվում էր առաջին տարեդարձը և Սբ. Սարգսի տոնը: Միջոցառմանը ներկա էին 60-ից ավել երիտասարդ մուսալեռցիներ և վարչության կողմից հրավիրվածներ: Որոշ երիտասարդներ առաջին անգամ էին եկել: Նրանք բոլորն էլ լրացրին դիմումնագրերը ու համալրեցին երիտասարդական թևի շարքերը:
Միջոցառման բացման խոսքն ասաց վարչության անդամ Հովհաննես Բալաբանյանը: Նա շնորհավորեց երիտասարդական թևի առաջին տարեդարձը: Ապա խոսեց Գաբրիել Փանոսյանը` ողջունելով և ուրախ ժամանց մաղթելով ներկաներին:


Երեկոյան բոլորը ճաշակեցին մուսալեռցիների կողմից պատրաստված համեղ թխվածքները և հոբելյանական տորթը, որը հանդիսավոր կերպով կտրեցին վարչության անդամները: Ապա բոլորը միասին երգեցին երիտասարդական թևի հիմնը դարձած <<Մուսալեռցի>> երգը:

Գաբրիել Փանոսյանը շնորհավորեց բոլորի տոնը ու հետաքրքիր դրվագներ պատմեց` կապված երիտասարդական թևի ստեղծման ու երիտասարդների հետ: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր բարեգործներին, որոնք միշտ երիտասարդների կողքին են, ինչպես նաև Աբրահամ Բալաբանյանին և Կարեն Բդոյանին` վեբ-կայքը ստեղծելու համար:

Ապա խոսեց Հովսեփ Սեֆերյանը` շնորհավորելով ու նորանոր հաջողություններ մաղթելով երիտասարդ մուսալեռցիներին:

Օրվա վերջում տեղի ունեցավ վիճակահանություն, որի արդյունքում 10 հաջողակներ ստացան տարբեր նվերներ:


Ողջ միջոցառման ընթացքում չդադարեցին երգն ու պարը: Ամբողջ երեկո նվագեց Մուսալեռան թմբուկը` ապահովելով բոլորի բարձր տրամադրությունը:
Շնորհակալություն ենք հայտնում Սերոբ և Մադլեն Տեր-Պողոսյաններին` երիտասարդական թևին 50000 դրամով հովանավորելու և Հովսեփ Սեֆերյանին` 10000 դրամով հովանավորելու համար: Ինչպես նաև <<Մուսալեռ>> ռեստորանային համալիրին` երիտասարդ մուսալեռցիներին աջակցելու ու ջերմ ընդունելու համար:







