Մեր 1-ին տարեդարձը: Սբ. Սարգիս


Հունվարի 31-ին <<Մուսալեռ>> ռեստորանային համալիրում տեղի ունեցավ մեծ միջոցառում: <<Մուսալեռ>> հայրենակցական միության երիտասարդական թևում կրկնակի տոն էր` նշվում էր առաջին տարեդարձը և Սբ. Սարգսի տոնը: Միջոցառմանը ներկա էին 60-ից ավել երիտասարդ մուսալեռցիներ և վարչության կողմից հրավիրվածներ: Որոշ երիտասարդներ առաջին անգամ էին եկել: Նրանք բոլորն էլ լրացրին դիմումնագրերը ու համալրեցին երիտասարդական թևի շարքերը:

Միջոցառման բացման խոսքն ասաց վարչության անդամ Հովհաննես Բալաբանյանը: Նա շնորհավորեց երիտասարդական թևի առաջին տարեդարձը: Ապա խոսեց Գաբրիել Փանոսյանը` ողջունելով և ուրախ ժամանց մաղթելով ներկաներին:

Hobelyanakan tortyVarchutyuny ktrum e torty

Երեկոյան բոլորը ճաշակեցին մուսալեռցիների կողմից պատրաստված համեղ թխվածքները և հոբելյանական տորթը, որը հանդիսավոր կերպով կտրեցին վարչության անդամները: Ապա բոլորը միասին երգեցին երիտասարդական թևի հիմնը դարձած <<Մուսալեռցի>> երգը:

<<Musalertsi>> ergy ergelis

Գաբրիել Փանոսյանը շնորհավորեց բոլորի տոնը ու հետաքրքիր դրվագներ պատմեց` կապված երիտասարդական թևի ստեղծման ու երիտասարդների հետ: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր բարեգործներին, որոնք միշտ երիտասարդների կողքին են, ինչպես նաև Աբրահամ Բալաբանյանին և Կարեն Բդոյանին` վեբ-կայքը ստեղծելու համար:

taredardz 039

Ապա խոսեց Հովսեփ Սեֆերյանը` շնորհավորելով ու նորանոր հաջողություններ մաղթելով երիտասարդ մուսալեռցիներին:

Vichakahanutyun

Օրվա վերջում տեղի ունեցավ վիճակահանություն, որի արդյունքում 10 հաջողակներ ստացան տարբեր նվերներ:

erg u partaredardz 026

Ողջ միջոցառման ընթացքում չդադարեցին երգն ու պարը: Ամբողջ երեկո նվագեց Մուսալեռան թմբուկը` ապահովելով բոլորի բարձր տրամադրությունը:

Շնորհակալություն ենք հայտնում Սերոբ և Մադլեն Տեր-Պողոսյաններին` երիտասարդական թևին 50000 դրամով հովանավորելու և Հովսեփ Սեֆերյանին` 10000 դրամով հովանավորելու համար: Ինչպես նաև <<Մուսալեռ>> ռեստորանային համալիրին` երիտասարդ մուսալեռցիներին աջակցելու ու ջերմ ընդունելու համար:

բոլոր նկարները…

  1. #1 by Abraham Balabanyan on February 2nd, 2010

    Մուսալեռցինեեեեր, ՇՈՒՆՈՒՖՈՒՐ!!! :whistle:

  2. #2 by Վիկտորյա on February 2nd, 2010

    HAPPY BIRTHDAY
    :whistle: :whistle: :whistle: :whistle:

  3. #3 by Karen Derdzyan on February 2nd, 2010

    Շնորհավոր երիտասարդ Մուսանեռցիներ:

  4. #4 by Syuzanna Vardanyan on February 2nd, 2010

    Շնորհավորում եմ բոլոր Մուսալեռցիներին!!!!!Միշտ եղեք այսչափ հավաքական!Դուք շատ լավն եք!!!!!! :good: :good:

  5. #5 by Luiza on February 3rd, 2010

    Congrats!!! You did a great job during this first year guys! Wish you more prosperity and successful continueing!!!

  6. #6 by Հերակ Հերկելեան on February 3rd, 2010

    Շիւնիւֆիւր

  7. #7 by Sossi on February 4th, 2010

    A VERY HAPPY BIRTHDAY! IT WAS AN UNFORGETTABLE DAY! mi angam yevs yes hamozveci vor MUSALERCINERE URISHEN ELIIIIIIIIIIIIIII……………………!!!!! :yahoo: B-) :good:

  8. #8 by Հովհաննես Բալաբանյան on February 4th, 2010

    Շինիֆուր տըղ ըննո.
    Լավ ուրախացանք. միացե’ք մեզ Մուսալեռցինե’ր, չեք փոշմանի… :yahoo:

  9. #9 by Vahe Krrikyan on February 5th, 2010

    :yahoo: :yahoo: Shnorhavor joxovurd!!! B-)

(չի հրապարակվում)
:good: 
:bye: 
:negative: 
:scratch: 
:wacko: 
:yahoo: 
B-) 
:heart: 
:rose: 
:-) 
:whistle: 
:yes: 
:cry: 
:mail: 
:-( 
:unsure: 
;-) 
 

  1. No trackbacks yet.