Արխիվ | February 9th, 2010

Երեկվա և այսօրվա երիտասարդությունը դեմ հանդիման վաղվա մարտահրավերներին

discussion«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը կազմակերպում է դասախոսական զրույց-քննարկում երիտասարդության հետ հետևյալ թեմայով.
«Երեկվա և այսօրվա            երիտասարդությունը դեմ հանդիման վաղվա մարտահրավերներին»:

Միջոցառումը նպատակ ունի ներկայացնել և անդրադառնալ ժամանակակից երիտասարդությանը հուզող խնդիրներին: Ծրագրում նախատեսվում է երեք զեկույց (յուրաքանչյուրը 10-15 րոպեանոց) հետևյալ թեմաներով.

  1. «Երեկվա երիտասարդի մտածելակերպը և տեսլականը ապագայի շուրջ»:
    Զեկուցող` Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանյան ներկայացուցչության տնօրեն` Աշոտ Ղազարյան:
  2. «Այսօրվա երիտասարդի մտածելակերպը և տեսլականը ապագայի շուրջ»:
    Զեկուցող` Ուսանողական գիտական ընկերության նախագահ` Կարեն Դերձյան:
  3. «Ինչպե՞ս է մտածում և ի՞նչ տեսլական ունի աշխարհի երիտասարդությունը, ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ կան հայ և օտարերկրացի երիտասարդների միջև»:
    Զեկուցող` Դանիական «Առաքելություն Արևելք» հասարակական կազմակերպության Հայաստանյան ներկայացուցչության տնօրեն` Րաֆֆի Դուդակլյան:

Զեկույցներից հետո կլինեն քննարկումներ ներկաների և զեկուցողների միջև:
Ողջ ընթացքը կվարի և վերջում կամփոփի «Ջինիշյան հիշատակի հիմնադրամ» կազմակերպության քաղքացիական հասարակության և կրթության ծրագրերի ղեկավար Ռուբեն Կրիկյանը:

Naregatsi Art Institute

Միջոցառումը տեղի կունենա «Նարեկացի» արվեստի միությունում, փետրվարի 20-ին` շաբաթ օրը, ժամը 18.00-ին:

Սիրով հրավիրում ենք բոլոր երիտասարդներին` ակնկալելով ակտիվ մասնակցություն:

2 Մեկնաբանություն