Արխիվ | March, 2010

Շնորհավոր Սուրբ Զատիկ

Easter

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ,
ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ…

Սուրբ Զատիկը Քրիստոնեական եկեղեցու մեծագույն տոնն է: Այն խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հարությունը մեռելներից:

Բոլոր հայերը, այդ թվում նաև մուսալեռցիները, մեծ շուքով են նշում այս Քրիստոնեական տոնը: Մուսալեռցիները Զատիկի հետ կապված շատ սովորույթներ ու ավանդական ճաշատեսակներ ունեն:

Սբ. Զատիկի հաջորդ կիրակի օրը` ապրիլի 11-ին, ժամը 14.00-ին «Նարեկացի» արվեստի միությունում «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը կտոնի Սբ. Զատիկը: Այդ օրը հոգևորականի կողմից բոլորը կծանոթանան այս Քրիստոնեական տոնի խորհրդին ու ավանդույթներին, իսկ վերջում կճաշակեն տոնական հավկիթը:
Հրավիրված են երիտասարդական թևի բոլոր անդամները:

11 Մեկնաբանություն

«Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը Ֆրանսիայում

HamuytSan Shamasi

Լուի Դարթիջ դե Ֆուրնեի մահվան 70-րդ տարելիցի կապակցությամբ «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը ս.թ. մայիսի 5-ին համերգով հանդես կգա նավապետի տապանաքարի մոտ` Ֆրանսիայի Սան Շամասի գյուղում: Համույթի պատանի երաժիշտները կայցելեն մուսալեռցիների ազատարարի գերեզման և իրենց հարգանքի տուրքը կմատուցեն:

Ծագումով մուսալեռցի, նկարիչ Աղասին մի քանդակ է պատրաստել ծովակալի գերեզմանին տեղադրելու համար:

Մեկնաբանություններ չկան

Պատրաստվում է հրատարակության «Մուսա Լեռան 40 Օրերը» գրքի անգլերեն թարգմանության վերախմբագրված և ընդլայնված տարբերակը

«Վերպա Մունտի» հրատարակչությունը 2010թ. դեկտեմբերին լույս է ընծայելու Ֆրանց Վերֆելի գերմաներենից անգլերեն թարգմանված և վերախմբագրված «Մուսա Լեռան 40 Օրերը» հանրահայտ գիրքը: Գրքի ծավալը մոտ 25%-ով ընդլայնված է (ունի 918 էջ)` ներառելով բնագրի երկու հատորներից անգլերեն նախորդ թարգմանության ժամանակ բաց թողնված բաժինները:

Վերականգնված բաժինները հավելյալ տեղեկություններ են պարունակում վեպի հերոսների, մասնավորապես, Գաբրիել Բագրատյանի, նրա տիկնոջ` Ժուլիեթի և որդու` Ստեփանի, ինչպես նաև Իսկուհի Թոմասյանի անձնական կյանքի մանրամասների մասին:

Վեպի վերախմբագրման նպատակը բնագրին ավելի հարազատ մնալն է: Վեպի վերաբերյալ «Նյու Յորք Թայմզ» օրաթերթը գրել է. «Գիրքը ներկայացնում է մի պատմություն, որի ընթերցումը գրեթե պարտականություն է յուրաքանչյուր մտավորականի համար, և այստեղ պարտականությունը նույնանում է նաև հաճույքի հետ»: «Գիրքը մեկ անգամ կարդացողը այլևս երբեք չի կարող այն մոռանալ», եզրափակում է «Նյու Յորք Թայմզ»-ը:

Aztag Daily

Ըստ «ԱԶԴԱԿ ՕՐԱԹԵՐԹ»-ի:

1 Մեկնաբանություն