Պատրաստվում է հրատարակության «Մուսա Լեռան 40 Օրերը» գրքի անգլերեն թարգմանության վերախմբագրված և ընդլայնված տարբերակը


«Վերպա Մունտի» հրատարակչությունը 2010թ. դեկտեմբերին լույս է ընծայելու Ֆրանց Վերֆելի գերմաներենից անգլերեն թարգմանված և վերախմբագրված «Մուսա Լեռան 40 Օրերը» հանրահայտ գիրքը: Գրքի ծավալը մոտ 25%-ով ընդլայնված է (ունի 918 էջ)` ներառելով բնագրի երկու հատորներից անգլերեն նախորդ թարգմանության ժամանակ բաց թողնված բաժինները:

Վերականգնված բաժինները հավելյալ տեղեկություններ են պարունակում վեպի հերոսների, մասնավորապես, Գաբրիել Բագրատյանի, նրա տիկնոջ` Ժուլիեթի և որդու` Ստեփանի, ինչպես նաև Իսկուհի Թոմասյանի անձնական կյանքի մանրամասների մասին:

Վեպի վերախմբագրման նպատակը բնագրին ավելի հարազատ մնալն է: Վեպի վերաբերյալ «Նյու Յորք Թայմզ» օրաթերթը գրել է. «Գիրքը ներկայացնում է մի պատմություն, որի ընթերցումը գրեթե պարտականություն է յուրաքանչյուր մտավորականի համար, և այստեղ պարտականությունը նույնանում է նաև հաճույքի հետ»: «Գիրքը մեկ անգամ կարդացողը այլևս երբեք չի կարող այն մոռանալ», եզրափակում է «Նյու Յորք Թայմզ»-ը:

Aztag Daily

Ըստ «ԱԶԴԱԿ ՕՐԱԹԵՐԹ»-ի:

  1. #1 by Հովհաննես Բալաբանյան on April 8th, 2010

    Ողջունելի ծրագիր է, թող բոլոր անգլալեզու հասարակությունը կարդա ու գիտակցի, թե ինչու ենք ուզում, որ ճանաչվի ցեղասպանության փաստը…
    Հրաշալի նորություն :good:

(չի հրապարակվում)
:good: 
:bye: 
:negative: 
:scratch: 
:wacko: 
:yahoo: 
B-) 
:heart: 
:rose: 
:-) 
:whistle: 
:yes: 
:cry: 
:mail: 
:-( 
:unsure: 
;-)