Արխիվ | July, 2010
Հանրահայտ նկարիչ Ժան Կազանջյանը Հայաստանում է
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Մուսալեռցիներ, Ցուցահանդես | July 14th, 2010

Ծագումով մուսալեռցի Ժան Կազանջյանը ծնվել է 1938թ. փետրվարի 10–ին Լիբանանի Բեյրութ քաղաքում, որտեղ ապրել է իր առաջին քսան տարիները: Նրա ընտանքիը լքել է Թուրքիան 1915թ. հայերի ցեղասպանության ժամանակ: Երկար տարիներ անցկացնելով Եթովպիայում, 1933թ. նրանք հաստատվել են Լիբանանում: Ժանը ընտանիքում հինգ երեխաներից երրորդն է: Ժան Կազանջյանը նկարել է ամբողջ կյանում. առաջին ստեղծագործությունները նկարել է 1944թ.:
Հետագայում Ժանը ունեցել է ցուցահանդեսներ տարբեր քաղաքներում ու իր հոյակապ ստեղծագործություննեով ճանաչվել աշխարհում: Մեծ ճանաչում գտել է քսան տարի առաջ Ֆրանսիայում:
Հուլիսի 14-ի երեկոյան հյուրանոցում Ժան Կազանջյանի հետ հանդիպեցին «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի ատենապետը, քարտուղարը և խորհրդականը: Ծանոթանալուց հետո նա դրվագներ պատմեց իր կյանքից ու ներկայացրեց իր արվեստը: Նա ասաց, որ ժամանակի ընթացքում ունենում է ոճային փոփոխություններ: Այժմ նկարում է երգիծական-քննադատական նկարներ:

Ժան Կազանջյանը Հայաստանում երբեք չի ներկայացրել իր աշխատանքները: Նա ասաց, որ պատրաստվում է Հայաստանում իր առաջին ցուցահանդեսին, որը տեղի է ունենալու մարտ ամսին: Ժանը նշեց, որ հպարտ է լինելով մուսալեռցի և էլ ավելի կհպարտանա, եթե իր ցուցահանդեսին տեսնի շատ մուսալեռցիներ: Նա հրավիրեց երիտասարդական թևի բոլոր անդամներին ու ասաց, որ նույնիսկ ուրախ կլինի, եթե մուսալեռցիները այցելեն իրենց ավանդական զուռնա-դհոլով:
Վերջում Ժան Կազանջյանը իր մաղթանքներով ու ստորագրությամբ մի բրոշուր նվիրեց երիտասարդական թևին, որտեղ պատկերված են իր վերջին աշխատանքները:







