Արխիվ | December 30th, 2011

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Happy-New-Year-2012

Ավարտին մոտեցավ ևս մեկ տարի` ետևում թողնելով բազում իրադարձություններ:
2011թ. սկզբին մեծ շուքով նշվեց երիտասարդական թևի 2-րդ տարեդարձը, ստեղծվեց պաշտոնական լոգոն, ինչպես նաև տեղի ունեցավ 3-րդ ընդհանուր ժողովը, որտեղ ընտրվեց 7 հոգանոց նոր վարչություն:
Սույն տարում բանկում բացվեց երիտասարդական թևի հաշվեհամար` նախատեսված հանգանակությունների համար: Տեղի ունեցավ արշավ դեպի Տաթև, Քարահունջ և Նորավանք: Երիտասարդական թևը այս տարի առաջին անգամ մասնակցություն ունեցավ Ամանորյա տոնավաճառին, իսկ տարեմուտին կազմակերպեց Ձմեռ Պապի հերթական այցելությունը Օշական և Մասիսի շրջանի Նորամարգ գյուղեր:
«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը մեծ մասնակցություն ունեցավ Մուսա Լեռան հերոսամարտի 96-ամյակի տոնակատարությունների կազմակերպչական աշխատանքներում: 2011թ. երիտասարդական թևում գրանցված մուսալեռցիների թիվը հասավ 150-ի:

«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի վարչությունը շնորհավորում է բոլոր մուսալեռցիների և, առհասարակ, բոլորի Ամանորը և Սբ. Ծնունդը` մաղթելով խաղաղություն, երջանկություն, շատ սեր ու բարություն և բեղմնավոր աշխատանք: Թող 2012-ը լինի նոր ձեռքբերումների և առաջընթացի տարի:

Մեկնաբանություններ չկան