Արխիվ | "Այնջար" կատեգորիա
Լուսանկարների ցուցահանդես «Սարգիս Զեյթլյան» կենտրոնում
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` 95-ամյակ, Այնջար, Ցուցահանդես | August 18th, 2010


Օգոստոսի 18-ի երեկոյան «Սարգիս Զեյթլյան» կենտրոնում տեղի ունեցավ լուսանկարների ցուցահանդեսի բացում: Հանդիսավոր բացումը կատարեց Լիբանանի նախկին նախարար մուսալեռցի պրն. Ժակ Չուխադարյանը: Ցուցահանդեսում կային բացառիկ լուսանկարներ Պորտ Սաիդից, Մուսա լեռից, հին Այնջարից, ֆրանսիական փրկարար նավերից և այլն:
Լուսանկարների ցուցահանդեսը շարունակվեց մինչև հոբելյանական միջոցառումների ավարտը:


Հայկական տոնավաճառ Այնջարի կենտրոնական հրապարակում
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` 95-ամյակ, Այնջար | August 18th, 2010
Օգոստոսի 18-ին Այնջարի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ հայկական տոնավաճառի բացումը: Հանդիսավոր բացումը սկսվեց Սկաուտների նվագով, որից հետո արաբերենով և հայերենով խոսեց Այնջարի քաղաքապետ Կարո Փամբուկյանը: Տոնավաճառում կարելի էր գտնել զանազան ապրանքներ կապված Այնջարի, Մուսալեռան ու Հայաստանի հետ: Վաճառքի էին հանվել նաև Հայաստանից բերված 350 օրինակ ձայնասկավառակները:
Տոնավաճառը միշտ մարդաշատ էր և անընդհատ հնչում էր «Այնջար-70» երգը` ապահովելով բարձր տրամադրություն:
Կենտրոնական հրապարակում տոնավաճառը պետք է շարունակվեր մինչև միջոցառումների ավարտը` օգոստոսի 22-ը:




Հանդիպում Այնջարի քաղաքապետի հետ
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` 95-ամյակ, Այնջար, Վարչություն | August 12th, 2010
Օգոստոսի 12-ին Այնջարի քաղաքապետարանում «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի Հայաստանյան ներկայացուցիչները` Աբրահամ Բալաբանյանը, Արսեն Համբարձումյանը, Արամ Շարբաթյանը, Լիբանանում ներկայացուցիչ Հերագ Հերգելյանը և վարչության խորհրդական Գաբրիել Փանոսյանը հանդիպեցին Այնջարի քաղաքապետ Կարո Փամբուկյանին: Զրույցի ընթացքում երիտասարդները ներկայացրեցին միությունը, խոսեցին իրենց գործունեության մասին: Իսկ Կարո Փամբուկյանը պատմեց Այնջարի պատմությունը, խոսեց առկա խնդիրներից ու ապագա ծրագրերից: Նա նշեց, որ մոտ ապագայում քաղաքապետարանը պատրաստվում է վերակառուցել ժամանակին Այնջարի հրապարակում եղած ժամացույցը, կառուցել քաղաքապետարանի նոր շենք և գործի դնել հանրային այգի: Ավելացրեց նաև, որ ծրագրերի մեջ են մտնում Այնջարի հին աղբյուրների վերականգնումը:
Հանդիպումը ավարտվեց քաղաքապետի հետ լուսանկարվելով:


Նոր երգ Այնջարի 70 ամյակի առթիվ
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` 95-ամյակ, Այնջար, Երաժշտություն | August 10th, 2010
Այնջարի 70 ամյակի առթիվ «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը Այնջարին նվիրեց մի նոր երգ` «Այնջար-70»: Այս ուրախ երգը, որ ճիշտ բնութագրում է Այնջարը, սիրվեց բոլորի կողմից, և այժմ բոլոր մուսալեռցիների երգացանկի մաս է կազմում:

Երգի նախաձեռնություն` Գաբրիել Փանոսյան:
Խոսք և երաժշտություն` Գուսան Հայկազուն:
Երգի կատարողներ` Հայկ Մխոյան և «Հայկազունք» համույթ:
Ձևավորում` Լիլիթ Փափազյան և Աբրահամ Բալաբանյան:
Նախաձեռնության իրագործմանն աջակցել են`
Նայիրի Մկրտչյանը, Նայիրի Դումանյանը, Աստղիկ Փանոսյանը, Մուշեղ Գարագաշյանը և Թովմաս Այնթաբյանը:
Ձայնասկավառակը բացի «Այնջար-70» երգից պարունակում է նաև ութ այլ երգեր, որոնց հեղինակը Գուսան Հայկազունն է:
350 օրինակ ձայնասկավառակները վաճառքի կհանվեն Այնջարի տոնավաճառում:
«Այնջար-70» երգը լսեք այստեղ:
Մուսալեռցի-այնջարցի արվեստագետների հավաքական ցուցահանդես
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` 95-ամյակ, Այնջար, Մուսալեռցիներ, Ցուցահանդես | August 8th, 2010
Օգոստոսի 8-ին, կիրակի երեկոյան «Գյուլբենկյան» սրահում տեղի ունեցավ մուսալեռցի-այնջարցի արվեստագետների հավաքական ցուցահանդեսի բացումը: Մասնակցում էին բազմաթիվ մուսալեռցի արվեստագետներ, որոնցից շատերը երիտասարդներ էին: Իրենց աշխատանքներն էին ցուցադրում նաև Համազգայինի Այնջարի «Պ. Սևակ» մասնաճյուղի «Ռուբեն Նագյան» արվեստի դպրոցի աշակերտները:
Նույն օրը տեղի ունեցավ Այնջարի Հայ ավետարանական եկեղեցու սրահի բացումը:









