Արխիվ | "Այց" կատեգորիա
Ձմեռ Պապը այցելեց գյուղեր
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Ամանոր, Այց | December 18th, 2011

Դեկտեմբերի 18-ին մուսալեռցի Ձմեռ Պապը այցելեց Օշական և Մասիսի շրջանի Նորամարգ գյուղեր: Հարյուրավոր երեխաներ ստացան ամանորյա նվերներ և ուրախ ու հիշարժան ժամանակ անցկացրին Ձմեռ Պապի հետ:
Միջոցառումը կայացավ Գաբրիել Փանոսյանի և «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի ջանքերով:
Երիտասարդական թևի վարչությունը խորին շնորհակալություն է հայտնում Նարդուհի և Սարգիս Փանոսյաններին` ձեռնարկը հովանավորելու համար:
Ամանորյա անակնկալ այցելություն
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Ամանոր, Այց | December 23rd, 2010
Դեկտեմբերի 23-ին մուսալեռցի Ձմեռ Պապը երեխաներին անակնկալ մատուցեց Օշական գյուղի Փայլակ Բաբկենյանի անվան դպրոցում և Մասիսի շրջանի Նորամարգ գյուղի «Սոսե Մայրիկ» մանկապարտեզում: Բոլոր երեխաները ստացան ամանորյա նվերներ և ուրախ ու հիշարժան ժամանակ անցկացրին Ձմեռ Պապի հետ:
Միջոցառումը կայացավ Գաբրիել Փանոսյանի և «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի ջանքերով: Երիտասարդական թևի վարչությունը խորին շնորհակալություն է հայտնում Կանդայի Քեմբրիջի շրջանի հայ մի խումբ երիտասարդներին` ձեռնակին իրենց աջակցության համար:
Ձմեռ Պապը մեկնում է գյուղեր
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Ամանոր, Այց, Հայտարարություն | December 8th, 2010

Գաբրիել Փանոսյանի նախաձեռնությամբ և «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի աջակցությամբ այս տարի ևս, դեկտեմբերի 23-ին, Ձմեռ Պապը կայցելի հայկական գյուղեր` Օշական և Մասիսի շրջան: Այս անգամ Ձմեռ Պապին կուղեկցի Ձյունանուշը: Այցի նպատակն է գյուղերում գոնե մեկ օր երջանկացնելու թե երեխաներին, և թե մեծերին` ստեղծելով բարձր ու տոնական տրամադրություն, որը բոլորի հուշերում կմնա շատ երկար:
Միջոցառում Մուսալեռ գյուղի Ֆրանց Վերֆելի անվան դպրոցում
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` 95-ամյակ, «Մուսա Լեռան 40 Օրը», Այց, Թատրոն, Մուսալեռ գյուղ | September 17th, 2010
Մուսա լեռան հորոսամարտի 95-ամյակը նշվեց նաև Մուսա լեռ գյուղի Ֆրանց Վերֆելի անվան դպրոցում: Կեսօրին դպրոց այցելեցին Մուսալեռան Վագֆ գյուղից ժամանած մուսալեռցիները և «Մուսալեռ» հայրենակցական միության վարչությունը: Հյուրերը, դպրոցի բակում արժանանալով ջերմ ընդունելության, շրջեցին դասարաններով, շփվեցին երեխաների հետ:


Վագֆից ժամանած հյուրերը դպրոցի աշակերտներին գրենական պիտույքներ նվիրելուց հետո ուղևորվեցին դպրոցի դահլիճ` դիտելու Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» ներկայացումը, որը պատրաստել էին դպրոցի երեխաները: Մեծ բավականություն ստանալով ներկայացումից` իրենց կարծիքը արտահայտեցին «Մուսալեռ» հայրենակցական միության նախագահ Պերճ Ղազարյանը, Վագֆից Հակոբ Հերգելյանը և Ստամբուլի «Մուսալեռ» հայրենակցական միության նախագահ Միսակ Հերգելյանը, որից հետո հյուրերը Մուսալեռան թմբուկի ուղեկցությամբ հրաժեշտ տվեցին դպրոցին:




Օրվա միջոցառումները եզրափակվեցին Սարդարապատ այցելությամբ, որտեղ բոլորը վայելեցին Սարդարապատի զանգերի ղողանջը, շրջեցին թանգարանում, իսկ բակում հնչեց Մուսա լեռան թմբուկը:
Այցելություն Եսայի Յաղուբյանի հուշակոթող: Բանկետ
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` 95-ամյակ, Այց | September 15th, 2010

Սեպտեմբերի 15-ին «Մուսալեռ» հայրենակցական միության վարչությունը, Վագֆ գյուղից ժամանած հյուրերը և այլ անհատ մուսալեռցիներ այցելեցին Մուսա լեռան հերոսներից մեկի` Եսայի Յաղուբյանի հուշակոթող` հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին: Ներկաները հուշակոթողին ծաղկեպսակ և ծաղիկներ տեղադրեցին, ապա Տեր Մովսես Քահանա Ղազարյանը և Վագֆից ժամանած Հակոբ Հերգելյանը կատարեցին պատարագ:


Հուշակոթողից ներկաները ուղևորվեցին դեպի «Մուսալեռ» ռեստորան: «Մուսալեռ» հայրենակցական միության վարչության անդամները ողջունեցին Վագֆից ժամանած հայրենակիցներին և մյուս հյուրերին: Վարչությունը Վագֆցիներից Մուսալեռան թեմայով մի ձեռագործ նվեր ստացավ` Ստամբուլի Մուսալեռան հայրենակցական միության 10-ամյակի առթիվ: Ողջ երեկոն անցավ ուրախ մթնոլորտում, չդադարեցին Մուսալեռան երգն ու պարը:









