Արխիվ | "Երաժշտություն" կատեգորիա

Նոր ձայնասկավառակի և հրատարակված գրքերի շնորհանդես

MkrtutyunShnorhandes

Օգոստոսի 20-ի երեկոյան «Սարգիս Զեյթլյան» կենտրոնի բակում տեղի ունեցավ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» և Սերոբ Շերբեչյանի «Պատմություն Սուեդահայերու» գրքերի, ինչպես նաև Այնջարի 70 ամյակի կապակցությամբ պատրաստված ձայնասկավառակի, մուսալեռցի արվեստագետներին ներկայացնող գրքույկի և Մուսալեռան բարբառի բառարանի շնորհանդեսը:
Միջոցառման բացման խոսքն ասաց Հակոբ Այնթաբլյանը` մեծ կարևորություն տալով այս գրքերի հրատարակությանը: Իրենց կարծիքը արտահայտեցին նաև գրքերի խմբագիրներ Պողոս Սնապյանը և Եսայի Հավատյանը: Ապա աղոթքով տեղի ունեցավ հրատարակված գրքերի և ձայնասկավառակի մկրտություն: Միջոցառումը եզրափակվեց Հակոբ Բագրատունու խոսքով:

Մեկնաբանություններ չկան

Նոր երգ Այնջարի 70 ամյակի առթիվ

Այնջարի 70 ամյակի առթիվ «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը Այնջարին նվիրեց մի նոր երգ` «Այնջար-70»: Այս ուրախ երգը, որ ճիշտ բնութագրում է Այնջարը, սիրվեց բոլորի կողմից, և այժմ բոլոր մուսալեռցիների երգացանկի մաս է կազմում:

Anjar-70 CD cover
Երգի նախաձեռնություն` Գաբրիել Փանոսյան:

Խոսք և երաժշտություն` Գուսան Հայկազուն:

Երգի կատարողներ` Հայկ Մխոյան և «Հայկազունք» համույթ:

Ձևավորում` Լիլիթ Փափազյան և Աբրահամ Բալաբանյան:

Նախաձեռնության իրագործմանն աջակցել են`
Նայիրի Մկրտչյանը, Նայիրի Դումանյանը, Աստղիկ Փանոսյանը, Մուշեղ Գարագաշյանը և Թովմաս Այնթաբյանը:

Ձայնասկավառակը բացի «Այնջար-70» երգից պարունակում է նաև ութ այլ երգեր, որոնց հեղինակը Գուսան Հայկազունն է:
350 օրինակ ձայնասկավառակները վաճառքի կհանվեն Այնջարի տոնավաճառում:

«Այնջար-70» երգը լսեք այստեղ:

Մեկնաբանություններ չկան