Արխիվ | "Ժողով" կատեգորիա

Վարչական բաց ժողով

Varchakan Bats JoghovVarchakan Bats Joghov

Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի վարչական բաց ժողով: Ժողովին վարչության անդամներից բացի ներկա էին Մուսալեռան հերոսամարտի 100-ամյակի և Այնջարի հիմնադրման 75-ամյակի կենտրոնական մարմնի նախագահ Եսայի Հավատյանը, Ֆրեզնոյի «Մուսալեռ» հայրենակցական միության վարչության անդամներ, ինչպես նաև անհատ մուսալեռցիներ:

Ժողովի սկզբում վարչության խորհրդական Գաբրիել Փանոսյանը ներկայացրեց վարչության անդամներին և հյուրերին, ապա ատենապետ Հովհաննես Դերմիշյանը համառոտ զեկույց ներկայացրեց երիտասարդական թևի վերջին շրջանում ծավալած գործունեության վերաբերյալ:
Եսայի Հավատյանը ներկայացրեց Մուսալեռան հերոսամարտի 100-ամյակի և Այնջարի հիմնադրման 75-ամյակի կենտրոնական մարմնի 10 կետերից բաղկացած հիմնարար նպատակները և հնգամյա ծրագրերի նախագիծը:
Որոշվեց աշխատանքները համատեղել. Լիբանանի և Հայաստանի մեջ կազմակերպչական աշխատանքերի կապը պահպանելու պարտականությունը հանձնվեց վարչության անդամ Աբրահամ Բալաբանյանին:

Ժողովի վերջում «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևին հյուրերը նվիրաբերեցին 600$, որից 500$-ը երիտասարդներին փոխանցվեց Ֆրեզնոյի «Մուսալեռ» հայրենակցական միության կողմից:

3 Մեկնաբանություն

3-րդ ընդհանուր ժողովը: Արշավ դեպի Մուղնի և Օշական

Musalertsiner

Մայիսի 29-ի առավոտյան մեծ ավտոբուսը շարժվեց Երևանից: Օրը սկսվեց արշավներով: Մինչ ժողովը «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի անդամները այցելեցին Մուղնիի և Կարմրավոր եկեղեցիները: Կեսօրին ավտոբուսը ժամանեց Օշական, որտեղ էլ քիչ հանգստից հետո սկսվեց երրորդ ընդհանուր ժողովը: Ներկա էին շուրջ 40 երիտասարդներ` այդ թվում միությանը նոր անդամագրվածներ:

MughniKarmravor

Ժողովի բացումը արեց երիտասարդական թևի ատենապետ Աբրահամ Բալաբանյանը և ժողովը շարունակելու համար առաջարկեց ընտրել ընդհանուր ժողովի նախագահ և քարտուղար: Ներկաները որպես ժողովի նախագահ ընտրեցին Հովհաննես Դերմիշյանին, իսկ քարտուղար` Շուշաննա Բալաբանյանին: Ժողովը շարունակվեց ըստ նախապես կազմված օրակարգի: Աբրահամ Բալաբանյանը համառոտ ներկայացրեց 2010-2011 տարվա հաշվետվությունը, խոսեց իրականացված ձեռնարկներից, լուսաբանված միջոցառումներից, կայքից, միության ներկայիս վիճակից: Երիտասարդական թևի գանձապահ Վահե Կրրիկյանը ներկայացրեց տարեկան ֆինանսական հաշվետվությունը: Հաշվետվության ավարտից հետո եղան քննարկումներ. ներկաները արեցին իրենց դիտեղությունները և առաջարկները:

Ժողովի վերջում բաց քվեարկությամբ միաձայնորեն ընտրվեց 7 հոգանոց վարչական նոր կազմ: Նորընտիր վարչության անդամներն են` Շուշաննա Բալաբանյանը, Վիկտորիա Մարտիրյանը, Գոհար Ջամբազյանը, Աբրահամ Բալաբանյանը, Հովհաննես Դերմիշյանը, Հակոբ Աշկարյանը և Արամ Շարբաթյանը:

JoghovJamanc

Ժողովին հաջորդեց ուրախ և սպորտային ժամանց բնության գրկում: Երեկոյան երիտասարդները արդյունավետ ժողով և հաճելի օր ունենալուց հետո մեծ տպավորություններով վերդարձան տուն:

KhorovatsSportayin jamants
բոլոր նկարները…

4 Մեկնաբանություն

Արշավ դեպի Ամբերդ: Ընդհանուր ժողով Բյուրականում

AmberdAmberdi ekeghecin

Հոկտեմբերի 10-ի վաղ առավոտյան «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի մոտ 50 անդամներ մեծ ավտոբուսով ուղևորվեցին դեպի Ամբերդ: Երիտասարդները շրջեցին Ամբերդի պարիսպների ներսում, եկեղեցում միասին երգեին «Հայր Մեր»-ը:

Կեսօրին ավտոբուսը Ամբերդից ճանապարհ ընկավ դեպի Բյուրական` Հովսեփ Սեֆերյանի առանձնատուն: Մեծ սեղանի շուրջ սկսվեց ընդհանուր ժողովը, որը արտահերթ էր: Այն վարեց երիտասարդական թևի ատենապետ Աբրահամ Բալաբանյանը: Ժողովի ընթացքում քննարկվեցին շատ հարցեր կապված վարչության աշխատանքների և երիտասարդական թևի մյուս անդամների գործունեության հետ: Ձևափոխվեց վարչության կազմը. փակ քվեարկությամբ նախկին վարչության երկու անդամների փոխարեն ընտրվեցին նոր չորս վարչականներ: Այժմ վաչությունը կազմված է 9 անդամներից` Բալաբանյան Աբրահամ, Կրրկյան Վահե, Շաննակյան Հասմիկ, Ղազարյան Սոսի, Համբարձումյան Արսեն, նոր անդամներ` Շարբաթյան Արամ, Ղազարյան Վարդուհի, Գասամանյան Ծաղիկ, Մարտիրյան Վիկտորյա:

JoghovByurakan

Ժողովից հետո «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի 10 անդմաներ, ովքեր այս տարի ստացել էին ավարտական վկայական, որպես խրախուսանք վարչության կողմից ստացան անվանական բաժակ-հուշանվերներ:

Ճաշկերույթից և ջերմ ու մտերմիկ զրույցից հետո երիտասարդ մուսալեռցիները վերադարձան Երևան:

բոլոր նկարները…

2 Մեկնաբանություն

Դեպի Ամբերդ և Բյուրական

Amberd

Հոկտեմբերի 10-ին, կիրակի առավոտյան ժամը 8.00-ին մեծ ավտոբուսով տեղի կունենա արշավ դեպի Ամբերդ և Բյուրական: Առաջին կանգառը կլինի Ամբերդում, որտեղից ավտոբուսը կուղևորվի դեպի Բյուրական` Հովսեփ Սեֆերյանի առանձնատուն: Այնտեղ կլինի արտահերթ կարճատև ընդհանուր ժողով` կլինեն վարչական կազմի փոփոխություններ, կքննարկվեն որոշ հարցեր: Ժողովից հետո տեղի կունենա ճաշկերույթ և երգ ու պար:

Երեկոյան ժամը 18.00-ին ավտոբուսը ետ կվերադառնա Երևան` Հ. Թումանյանի տուն-թանգարան, որտեղ կազմակերպվելու է բարբառների մրցույթ: Մուսա լեռան բարբառը կներկայացնի «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի խորհրդական Գաբրիել Փանոսյանը, ում իրենց ներկայությամբ կաջակցեն մուսալեռցի երիտասարդները:
Միջոցառման ավարտից հետո ցանկացողները կարող են մասնակցել Էրեբունի-Երևանի տարեդարձին նվիրված մեծ տոնին:

Ցանկալի է «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի բոլոր անդամների ներկայությունը:

Մանրամասների համար խնդրում ենք կապ պահպանել:

1 Մեկնաբանություն

Համամուսալեռցիական Բ. համագումար

Hamamusalertsiakan B. hamagumar

Այնջարի «Մուսա լեռ» սրահում առավոտյան ժամը 9.30-ից մինչև երեկոյան 18.30-ը տևած համամուսալեռցիական Բ. համագումարը նախագահում էր Դոկտոր Վազգեն Տեր-Գալուստյանը: Համագումարի կարգախոսն էր` «Ձեռք-ձեռքի, ավելի բարգավաճ Այնջարի տեսիլքով»:
Վազգեն Տեր-Գալուստյանի ողջույնի խոսքից հետո ելույթ ունեցան տարբեր երկրների Մուսալեռան հայրենակցական միությունների ներկայացուցիչները, որոնք ներկայացրեցին իրենց երկրներում մուսալեռցիների և միության այսօրվա վիճակը: Հայաստանը ներկայացրեցին «Մուսալեռ» հայրենակցական միության նախագահ Պերճ Ղազարյանը և երիտաարդական թևի ատենապետ Աբրահամ Բալաբանյանը` ներկայացնելով Հայաստանում միության աշխատանքները, նորաստեղծ երիտասարդական թևի պատմությունը, գործունեությունը և ապագա ծրագրերը:
Vazgen Ter-GalustyanHamagumar

Այնջարի հայության այսօրվա վիճակը ներկայացրեց Հ.Յ.Դ «Կարմիր Լեռ» կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Այնթաբլյանը, Այնջարի քաղաքապետության գործունեությունը` քաղաքապետ Կարո Փամբուկյանը, իսկ Այնջարի համայնքների վիճակը ներկայացրեցին Տեր Աշոտ Ավագ Քահանա Գարագաշյանը (Հայ առաքելական համայնք), Հայր Մեսրոպ Վարդապետ Թոփալյանը (Հայ կաթողիկե համայնք) և վերապատվելի Րաֆֆի Մսրլյանը (Հայ ավետարանական համայնք):
Մուսա լեռան պատմության, սովորույթների և բարբառի պահպանման մասին խոսեցին Դոկտոր Վահրամ Շեմմեսյանը, Մուշեղ Գարագաշյանը և Սոնիա Թաշչյանը: Մուսալեռցիների մարդկային ռեսուրսների մասին խոսեցին Դոկտոր Հակոբ Փանոսյանը և Կայծակ Զեյթյանը:
Տարբեր հարցերով և առաջարկներով ելույթ ունեցան նաև այլ մուսալեռցիներ:
Abraham BalabanyanAram Sharbatyan

Երիտասարդական թևի անդամ Արամ Շարբաթյանը շնորհակալություն հայտնեց այնջարցիներին և կազմակերպիչներին ջերմ ընդունելության համար, ապա Հայստանից եկած երիտասարդները հրաժեշտ տվեցին բոլորին, մի քանի ժամից պետք է վերադառնային հայրենիք:

Համագումարի ընդմիջմանը տեղի ունեցավ մուսալեռցի բանաստեղծ և արձակագիր Էդուարդ Բոյաջյանի հարթաքանդակի բացումը:

Մեկնաբանություններ չկան