Արխիվ | "Ժողով" կատեգորիա
Երկրորդ ընդհանուր Ժողովը: Ախթալա, Հաղպատ, Սանահին
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Արշավ, Ժողով, Միջոցառում, Վարչություն | May 30th, 2010

Մայիսի 30-ին, վաղ առավոտյան «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի մոտ 60 անդամներ մեծ ավտոբուսով ուղևորվեցին Ախթալա` անելու եկրորդ ընդհանուր ժողովը: Երկար ճանապարհին տեղի ունեցան արշավներ դեպի տարբեր տեսարժան վայրեր:
Առաջին վայրը Սանահինի վանքն էր: Այնտեղ երիտասարդները ծանոթացան վանքի պատմությանը, կատարեցին մոմավառություն: Մի փոքր հանգստից հետո երիտասարդական թևի անդամները այցելեցին Միկոյանների տուն-թանգարան: Թանգարանի մուտքի մոտ բոլորը տեսան Միկոյանի նախագծած ինքնաթիռը, ապա ներսում լսեցին և ծանոթացան Միկոյանների ողջ կյանքին ու գործունեությանը, շրջեցին թանգարանով: Միկոյանների տուն-թանգարանից ավտոբուսն ուղևորվեց դեպի Հաղպատի վանք:




Հաղպատում բոլորը շրջեցին համալիրով ու հիացան այդքան հին ու հիասքանչ շինություններով: Վերջապես երիտասարդական թևը ժամանեց Ախթալա` լեռնահարստացման կոմբինատ, որտեղ հրավիրել էին Մադլեն և Սերոբ Տեր-Պողոսյանները: Երբ երկար ճանապարհից հետո բոլորը հանգստանում էին, Սերոբ Տեր-Պողոսյանը` պղնձի հարստացման կոմբինատի տնօրենը, ներկայացրեց պղնձի հանքի ու կոմբինատի ողջ պատմությունը: Ապա նա բոլորին ուղեկցեց դեպի արտադրամաս և մանրամասն ցույց տվեց ու բացատրեց պղնձի հարստացման ողջ ընթացքը: Որպես հիշողություն, երիտասարդները ստացան պղնձի ձուլակտորներ:


Արտադրամասից բոլորը գնացին տեսնելու Մանթաշովների դղյակը, որը գնել է Սերոբ Տեր-Պողոսյանը և այժմ պետք է վերանորոգի ու նորից ներկայացնի բոլորին իր` ժամանակին ունեցած շքեղ տեսքով: Սերոբ Տեր-Պողոսյանը բոլորին ներկայացրեց դղյակի պատմությունը, որից հետո բոլոր ներկաները օգտվեցին Տեր-Պողոսյանների հյուրասիրությունից և զվարճացան:


Օրվա վերջում սկսվեց ժողովը: Ընտրվեց ժողովի նախագահ, որը վարեց ողջ ընթացքը, և քարտուղար, որը կատարեց բոլոր գրառումները: Նախկին վարչության քարտուղարը` Հասմիկ Շաննակյանը, ընթերցեց նախորդ մեկ տարվա ողջ տեղեկագիրը, խոսեց արված ու չարված աշխատանքնրի մասին: Իսկ գանձապահը` Աբրահամ Բալաբանյանը, ընթերցեց ողջ ֆինանսական հաշվետվությունը, ներկայացրեց ֆոնդը ու մեկ տարում երիտասարդական թևին կատարված հովանավորությունները: (Այս ամենին մանրամասն կարող եք ծանոթանալ 2009-2010 տեղեկագրում:) Ապա ներկա երիտասարդները, խորհրդականը և նախկին վարչության անդամները գնահատեցին մեկ տարում վարչության աշխատանքը:
Ժամանանկի սղության պատճառով նոր վարչույան ընտրությունը տեղի ունեցավ ավտոբուսում: Կային 12 թեկնածուներ, որոնցից փակ քվեարկությամբ ընտրվեց վարչության 7 հոգանոց նոր կազմ` Աբրահամ Բալաբանյան, Հասմիկ Շաննակյան, Վիկտորյա Անտաբյան, Սոսի Ղազարյան, Հովհաննես Դերմիշյան, Վահե Կրրիկյան և Արսեն Համբարձումյան: Ընտրության ավարտից հետո վարչության կազմում չընդգրկված թեկնածուները հյուրասիրեցին ավտոբուսում բոլոր ներկաներին` ի նշան համերաշխության: Վարչության խորհրդական ընտրվեց Գաբրիել Փանոսյանը: Ժողովն անցավ ակտիվ և առողջ մթնոլորտում: Մինչ Երևան հասնելը ավտոբուսում չդադարեցին երգն ու երաժշտությունը: Ուշ երեկոյան ավտոբուսը ժամանեց Երևան:
«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը իր խորին շնորհակալությունն է հայտնում Մադլեն և Սերոբ Տեր-Պողոսյաններին:
Մեկնարկում է երկրորդ ընդհանուր ժողովը
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Ժողով, Հայտարարություն, Վարչություն | May 9th, 2010

«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի առաջին ընհանուր ժողովը տեղի ունեցավ 2009թ. մայիսի 24-ին, Բյուրականում: Այդ օրը ժողովի կողմից ընտրվեց վարչության 9 հոգանոց կազմ (Անտաբյան Վիկտորյա, Բալաբանյան Աբրահամ, Բալաբանյան Հովհաննես, Դերմիշյան Հովհաննես, Կրրիկյան Վահե, Հայրապետյան Նարինե, Ղազարյան Նարեկ, Ղազարյան Սոսի, Շաննակյան Հասմիկ) և կետ առ կետ քննարկվեց ու ընդունվեց կանոնադրությունը:
Մայիսի 30-ին տեղի կունենա երկրորդ ընդհանուր ժողովը: Այն այս տարի տեղի կունենա Ախթալայում: Ժողովի ընթացքում ներկայիս վարչությունը հաշվետվություն կներկայացնի մեկ տարվա ընթացքում արված աշխատանքների մասին: Ապա կընտրվի վարչության նոր կազմ, կստեղծվեն նոր հանձնախմբեր, և կվերահաստատվի երիտասարդական թևի կանոնադրությունը: Վերջում տեղի կունենա հյուրասիրություն:

Ցանկալի է երիտասարդական թևի բոլոր անդամների մասնակցությունը: Այդ օրը կարևոր ու որոշիչ է բոլոր անդամների կարծիքն ու ձայնը:
Ավտոբուսը կշարժվի առավոտյան ժամը 7.30, Մաշտոցի պողոտայի շուկայի խաչմերուկից, կվերադառնա նույն օրը` երեկոյան:
Մանրամասների համար գրել էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել վարչության անդամներին:
Առաջին ընդհանուր ժողովը: Բյուրական
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Ժողով, Միջոցառում, Վարչություն | May 24th, 2009
Ընդհանուր ժողովի օրակարգը հետևյալն էր.
1. Ժողովի բացում
2. Ներկաների ստուգում
3. Նախագահի, փոխնախագահի, քարտուղարի ընտրություն
4. Կանոնակարգի հարց
5. Նոր ծրագրեր, առաջարկներ
6. Վարչության ընտրություն
7. Հաշվեքննիչ հանձնախմբի ընտրություն
—————————————————————-
1. Ժողովի բացումը տեղի ունեցավ 24.05.2009թ., ժամը 11:00-ին, Բյուրականում` Հովսեփ Սեֆիլյանի տանը:
2. Ժողովին ներկա էին 43 հոգի:
3. Ժողովի նախագահ ընտրվեց Դերմիշյան Հովհաննեսը, փոխնախագահ` Փանոսյան Գաբրիելը, քարտուղար` Շաննակյան Հասմիկը:
4. Ընթերցվեց կանոնադրությունը, և յուրաքանչյուր հոդված առանձին-առանձին քննարկվեց, մի քանիսը կրեցին փոփոխություններ:
5. Տարեկան անդամավճարը սահմանվեց 2000 դրամ: Առաջարկվեց գնալ Մուսա լեռ, կազմակերպել Մուսա լեռան դասընթացներ, մշակել բոլոր երիտասարդների գործունեության նպատակները` կարճաժամկետ, երկարաժամկետ:
6. Ընտրված վարչության անդամներն են` Շաննակյան Հասմիկը, Ղազարյան Սոսին, Բալաբանյան Աբրահամը, Հայրապետյան Նարինեն, Դերմիշյան Հովհաննեսը, Անտաբյան Վիկտորյան, Կրիկյան Վահեն, Ղազարյան Նարեկը, Բալաբանյան Հովհաննեսը:
7. Հաշվեքնիչ հանձնախմբի անդամներն են Թոսունյան Խաչիկը, Ղազարյան Արշակը, Հայրապետյան Գերասիմը:


Ժողովից հետո գցվեց մեծ սեղան, պատրաստվեց խորոված և այլ բազմապիսի ուտեստներ: Ժամանակը անցավ շատ ջերմ և ուրախ մթնոլորտում: Բոլոր երիտասարդները առիթ ունեցան միմյանց ավելի լավ ճանաչելու համար: Միության անդամների կատարմամբ հնչեցին տմբլակով, սազով և դաշնամուրով կատարումներ: Երգվեցին բազմաթիվ ազգային և ավանդական երգեր:

Վերջում Հայր Հովակիմ Մանուկյանի մասնակցությամբ կատարվեց հոգևոր արարողակարգ, որից հետո բոլորը բարեհաջող ետ վերադարձան:
բոլոր նկարները…







