Արխիվ | "Հայտարարություն" կատեգորիա
Նոր հաշվեհամար, նոր ծրագրեր
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Հայտարարություն | July 11th, 2011
«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը մշակել է իր տարեկան ծրագրերը, որոնց իրականացման համար պահանջվում են մեծ ջանքեր, հետևողական աշխատանք և միջոցներ:
Տարեկան ծրագրերից են.
- Երիտասարդական թևի կենտրոնի բացում: Փնտրվում է հարմար տարածք վարձակալության համար:
- Ամանորին Ձմեռ Պապի այցելություն գյուղեր:
- Տոհմիկ երեկո: Կլինի Մուսալեռան ավանդական ուտեստների ցուցահանդես-վաճառք Երևանի մարդաշատ վայրերից մեկում:
- Մուսալեռան և երիտասարդական թևի անդամների լուսանկարներով օրացույցների տպագրություն:
- Ծառատունկ Մուսալեռան հուշարձանի տարածքում:
Տարեկան ծրագրերի շարքը դեռ կարող է ընդարձակվել:
Բոլոր միջոցառումները իրագործվելու համար պահանջում են բավականին դրամական միջոցներ: Այդ նպատակով բացվել է բանկային հաշիվ, որում կուտակված գումարները կծախսվեն միայն նշված ծրագրերը իրականություն դարձնելու համար:
Ակնկալում ենք աշխարհասփյուռ բոլոր մուսալեռցիների աջակցությունը:
Բանկային հաշվին մանրամասն կարող եք ծանոթանալ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ էջում:
Սան Ֆրանցիսկոյում գործող դերասանուհին Երևանում կներկայացնի «Մուսա Լեռան 40 Օրը» մենաներկայացումը
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` «Մուսա Լեռան 40 Օրը», Թատրոն, Հայտարարություն, Ֆրանց Վերֆել | May 2nd, 2011

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում մայիսի 16-ին հանրածանոթ դերասանուհի Մարի Ռոզ Աբուսեֆյանը (ԱՄՆ, Սան Ֆրանցիսկո) կներկայանա Ֆրանց Վերֆելի «Մուսա Լեռան 40 Օրը» մենաներկայացումով:
Թատերագրության հեղինակը և բեմադրիչը նույն ինքը Մարի Ռոզ Աբուսեֆյանն է: Նա առաջին դերասանուհին է, ով հայ բեմ է բարձրացրել մեկ դերասանի կատարումը: Մարին միաժամանակ հեղինակ-մեկնաբան է, բեմադրիչ, ինքն է ընտրում երաժշտական ձևավորումը և այն ինքնատիպ կատարում:
Սան Ֆրանցիսկոյում մեծ հաջողություն է ունեցել ներկայացման առաջնախաղը: Այս ներկայացումով դերասանուհին հանդես է եկել աշխարհի տարբեր քաղաքներում` Լոնդոն, Թորոնթո, Մոնթրեալ, Աթենք, Կիպրոս, Բեյրութ:
Մարի Ռոզ Աբուսեֆյանը անցյալ տարի Երևանում հանդես է եկել 1915թ. Թուրքիայում Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված «Գրիգոր Զրհրապ» մենաներկայացումով:
Ըստ news.am-ի
Մենք դառնում ենք 2 ՏԱՐԵԿԱՆ
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Հայտարարություն, Տարեդարձ | February 8th, 2011

Երկու տարի առաջ Սբ. Սարգիսի տոնը հանդիսացավ մուսալեռցի երիտասարդների առաջին հավաքի առիթը, որի արդյունքում ստեղծվեց «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թև: Այժմ երիտասարդական թևը դառնում է 2 տարեկան` ետևում թողնելով բուռն իրադարձություններով ու զգացմունքներով լեցուն երկու տարիներ:
Երիտասարդական թևի 2-րդ տարեդարձը մեծ խանդավռությամբ կնշվի փետրվարի 19-ին` Սբ. Սարգիսի տոնին:
Ցանկալի է «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի բոլոր անդամների ներկայությունը:
Մանրամասն տեղեկությունների համար կապ հաստատել երիտսարդական թևի վարչության հետ:
Ձմեռ Պապը մեկնում է գյուղեր
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Ամանոր, Այց, Հայտարարություն | December 8th, 2010

Գաբրիել Փանոսյանի նախաձեռնությամբ և «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի աջակցությամբ այս տարի ևս, դեկտեմբերի 23-ին, Ձմեռ Պապը կայցելի հայկական գյուղեր` Օշական և Մասիսի շրջան: Այս անգամ Ձմեռ Պապին կուղեկցի Ձյունանուշը: Այցի նպատակն է գյուղերում գոնե մեկ օր երջանկացնելու թե երեխաներին, և թե մեծերին` ստեղծելով բարձր ու տոնական տրամադրություն, որը բոլորի հուշերում կմնա շատ երկար:
«CNN International»-ը Մուսա Լեռան մասին
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` 95-ամյակ, Հայտարարություն, Հեռուստաընկերություն | October 22nd, 2010


«CNN International» հեռուստաալիքը այս շաբաթվա համար պատրաստել է հաղորդում նվիրված Մուսա լեռան հերոսամարտին: Տեսանյութը, որը պետք է հեռարձակվի, պատրաստել է «Երկիր Մեդիա» հեռուստաալիքը` հանձինս թղթակցուհի Գայանե Ավետիսյանի: Տեսանյութում պատկերված է Հայաստանում մուսալեռցիների երթը դեպի Մուսալեռան հուշարձան, ինչպես նաև հարցազրույցներ Հայաստանում բնակվող մուսալեռցիների հետնորդների հետ:
«CNN International»-ի հաղորդումները կցուցադրվեն հետևյալ օրերին և ժամերին (Երևանի ժամանակով).
- Ուրբաթ, հոկտեմբերի 22-ին, ժամը 10.30;
- Ուրբաթ, հոկտեմբերի 22-ին, ժամը 18.30;
- Կիրակի, հոկտեմբերի 24-ին, ժամը 06.30;
- Կիրակի, հոկտեմբերի 24-ին, ժամը 13.30;
- Երեքշաբթի, հոկտեմբերի 26-ին, ժամը 08.30:
Հաղորդումների հեռարձակումից հեոտ տեսանյութերը հնարավոր կլինի դիտել www.cnn.com/worldview կայքում:







