Արխիվ | "Մուսալեռցիներ" կատեգորիա
ՄԱՀԱԶԴ
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Մուսալեռցիներ | August 7th, 2011

Օգոստոսի 7-ին 86 տարեկան հասակում կյանքից հեռացավ Հայաստանի «Մուսալեռ» հայրենակցական միության առաջին նախագահ Աբրահամ Արամայիսյանը: Նա ծնվել է 1925թ. հունվարի 14-ին Մուսալեռում, իսկ այժմ բնակվում էր Լոս Անջելեսում (ԱՄՆ):
1970-1991թթ. 21 տարի շարունակ եղել է «Մուսալեռ» հայրենակցական միության նախագահ:
«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը իր խորին ցավակցությունն է հայտնում Արամայիսյանների ընտանիքին:
Մուսալեռցի Փանոս Մանջյանը` նախարար Լիբանանում
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Մուսալեռցիներ | June 20th, 2011

Փանոս Մանջյանը ծնվել է 1952թ. Այնջարում: Սովորել է Այնջարի «Գալուստ Գյուլբենկյան» երկրորդական վարժարանում, որից հետո հաճախել է Լիբանանի զինվորական վարժարան և ավարտել այն 1975թ.: 2001թ. փետրվարի 1-ին նշանակվել է 10-րդ զինված բրիգադի հրամանատար, իսկ հուլիսի 1-ին ստացել գեներալի կոչում: 6 ամիս առաջ Փանոս Մանջյանը անցել է թոշակի, որից հետո նշանակվել է նախարար Լիբանանում:
«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը շնորհավորում է իր հայրենակցին և մաղթում նորանոր ձեռքբերումներ և բեղմնավոր աշխատանք:
Տիգրան Զեյթլյանի հարուստ ժառանգությունը
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Մուսալեռցիներ | June 7th, 2011

Մուսալեռցի արվեստագետ, քանդակագործ երջանկահիշատակ Տիգրան Զեյթլյանը իր ստեղծած աշխատանքներով հավերժ կապրի և կհիացնի բոլորին: Նա իր կյանքի ընթացքում ստեղծել է բազում հոյակերտ փայտե քանդակներ, արել է բարդ մանրաքանդակներ եկեղեցիների դռներին:
Նկարներ բաժնում ցուցադրված են նրա աշխատանքների միայն մի փոքր մասը:
ՄԱՀԱԶԴ
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Մուսալեռցիներ | April 21st, 2011
Ապրիլի 21-ին 48 տարեկան հասակում կյանքից հեռացավ Տիգրան Փայլակի Զեյթլյանը` «Մուսալեռ» հայրենակցական միության փոխնախագահ Սարգիս Զեյթլյանի եղբայրը:
«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը իր խորին ցավակցությունն է հայտնում Տիգրանի հարազատներին և Զեյթլյան գերդաստանին:
Տիգրան Զեյթլյանը տաղանդավոր արվեստագետ էր, քանդակագործ: Ժամանակին ունեցել է ազգագրական պարերի խումբ: Տիգրանը Ղարաբաղյան պատերազմի մասնակից է և այդ տարիներին Ղարաբաղի գյուղերում ձևավորել է երեխաների ազգագրական պարային խմբեր:
Մարո Քեշիշյանը ճանաչվել է «ՏԱՐՎԱ ԿԻՆ»
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Մուսալեռցիներ | March 30th, 2011

Ծագումով մուսալեռցի Մարո Քեշիշյանը արժանացել է ԱՄՆ-ի ամենամյա «ՏԱՐՎԱ ԿԻՆ» տիտղոսին` հայ համայնքին աջակցելու և շատ միջոցառումներում ու ձեռնարկներում իր աջակցությունը ցուցաբերելու համար:
Մարո Քեշիշյանը ծնվել և մեծացել է Լիբանանում, 8 տարի եղել է հայկական դպրոցի տնօրեն:
1984թ. տեղափեխվել է ԱՄՆ և գլխավորել Լոս-Անջելեսի ՀՄԸՄ-ի մասնաճյուղը: Մարո Քեշիշյանը շուրջ 20 տարի եղել է «Ասպարեզ» թերթի թղթակիցը և գրել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մասին:
1990թ. Մարոն մասնակցել է ՀՄԸՄ-ի Հայաստանի մասնաճյուղի ստեղծման աշխատանքներին:
Այժմ Մարո Քեշիշյանը Հայ օգնության միության գործադիր քարտուղարն է:
Ըստ Tert.am-ի:







