Արխիվ | "Մուսալեռցիներ" կատեգորիա

Միջոցառում նվիրված Էդուարդ Բոյաջյանի 95 ամյակին

Հոկտեմբերի 22-ին Էդուարդ Բոյաջյանի անվան թիվ 121 դպրոցի բակը մարդաշատ էր: Այդ օրը նշվեց անվանի արևմտահայ, բանաստեղծ Էդուարդ Բոյաջյանի 95 ամյակը: Բանաստեղծի անունը կրող դպրոցը` հանձինս դպրոցի տնօրինության ու սաների, մեծ ոգևորությամբ էր նախապատրաստվել այդ օրվան: Միջոցառման սկիզբն ազդարարեցին դպրոցի տաղանդաշատ երեխաներն իրենց բեմադրած հայկական պարով, որին հետևեց դպրոցի տնօրենի խոսքը:

BatsumTangaran

Հուզմունքը անթաքույց էր ոչ միայն դպրոցականների և ներկաների, այլ նաև` մուսալեռցիների մոտ, չէ որ հիշատակվում և փառավորվում էր իրենց նախնիներից սերված մեկը, ով իր գրչով լույս էր սփռել հայ պատմության մութ էջերին:

Միջոցառման բացմանը հաջորդեց դպրոցում Էդուարդ Բոյաջյանին պատկանող մի փոքրիկ անկյան` թանգարանի բացումը: Ու թեև թանգարանն այնքան էլ մեծ չէր, սակայն բավարար էր համալիր կերպով հասկանալու, թե ով է եղել արևմտահայ գրող Էդուարդ Բոյաջյանը: Հատկապես տպավորիչ էր դպրոցի միջանցքում երեխաների կողմից բեմադրված հայկական գյուղական անկյունը` իր հացթուխով, խմոր շաղող կնոջով և խաղող ճզմող պարմանուհիով:

BemadrutyunHyurery ev dprotsi tnorinutyuny

Թանգարանի բացմանը հաջորդեց երգն ու արտասանությունը: Երեխաներն իրենց հիանալի ասմունքով ներկաներին մի պահ տեղափոխեցին բանաստեղծի ապրած ժամանակաշրջանը, իսկ հայրենասիրական երգերով մեծապես ոգեշնչեցին և շատերի սրտում արթնացրին թերևս վաղուց արդեն նիրհած սերն առ հայրենիք:

Erajshtakan hamarAsmunq ev erg

Միջոցառմանը ներկա էին «Մուսալեռ» հայրենակցական միության հիմնադիրներից Ղազարյան Մովսեսը, երիտասարդական թևի վարչության անդամներ Ղազարյան Սոսին ու Շարբաթյան Արամը և խորհրդական Գաբրիել Փանոսյանը:

Մեկնաբանություններ չկան

Արշավ դեպի Ամբերդ: Ընդհանուր ժողով Բյուրականում

AmberdAmberdi ekeghecin

Հոկտեմբերի 10-ի վաղ առավոտյան «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի մոտ 50 անդամներ մեծ ավտոբուսով ուղևորվեցին դեպի Ամբերդ: Երիտասարդները շրջեցին Ամբերդի պարիսպների ներսում, եկեղեցում միասին երգեին «Հայր Մեր»-ը:

Կեսօրին ավտոբուսը Ամբերդից ճանապարհ ընկավ դեպի Բյուրական` Հովսեփ Սեֆերյանի առանձնատուն: Մեծ սեղանի շուրջ սկսվեց ընդհանուր ժողովը, որը արտահերթ էր: Այն վարեց երիտասարդական թևի ատենապետ Աբրահամ Բալաբանյանը: Ժողովի ընթացքում քննարկվեցին շատ հարցեր կապված վարչության աշխատանքների և երիտասարդական թևի մյուս անդամների գործունեության հետ: Ձևափոխվեց վարչության կազմը. փակ քվեարկությամբ նախկին վարչության երկու անդամների փոխարեն ընտրվեցին նոր չորս վարչականներ: Այժմ վաչությունը կազմված է 9 անդամներից` Բալաբանյան Աբրահամ, Կրրկյան Վահե, Շաննակյան Հասմիկ, Ղազարյան Սոսի, Համբարձումյան Արսեն, նոր անդամներ` Շարբաթյան Արամ, Ղազարյան Վարդուհի, Գասամանյան Ծաղիկ, Մարտիրյան Վիկտորյա:

JoghovByurakan

Ժողովից հետո «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի 10 անդմաներ, ովքեր այս տարի ստացել էին ավարտական վկայական, որպես խրախուսանք վարչության կողմից ստացան անվանական բաժակ-հուշանվերներ:

Ճաշկերույթից և ջերմ ու մտերմիկ զրույցից հետո երիտասարդ մուսալեռցիները վերադարձան Երևան:

բոլոր նկարները…

2 Մեկնաբանություն

Գիտական ցերեկույթ Ազգային գրադարանում

Azgayin gradaranum

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի Ազգային գրադարանում գիտական բնույթի ցերեկույթ էր կազմակերպվել` նվիրված Մուսա լեռան հերոսամարտին: Այս միջոցառմամբ կազմակերպիչները մեկ անգամ ևս հիշեցրին Հայոց պատմության բացառիկ հերոսական դիպվածներից մեկը: Օրվա պատվավոր հյուրն էր բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, տիկին Վերժինե Սվազլյանը: Նա մանրամասնորեն և պատկերավոր ներկայացրեց Մուսա լեռան հերոսամարտը, հերսներին և նրանց ճակատագրերը` մեջբերելով հանգուցյալ Մովսես Փանոսյանի վկայությունները, որոնք տիկին Սվազլյանը գրի էր առել տարիներ առաջ: Ելույթների ժամանակ ներկաները էկրանին կարող էին դիտել Մուսա լեռան ներկայիս և տասնամյակներ առաջ արված լուսանկարներ:
Միջոցառման վերջում Մուսա լեռան մասին խոսեցին նաև «Մուսալեռ» հայրենակցական միության վարչության անդամներ Վարդգես Մարտիրյանը և Եսայի Չախչախյանը: Ներկա էին նաև հայրենակցական միության երիտասարդական թևի անդամները:

Մեկնաբանություններ չկան

Մուսա Լեռան հերոսամարտի 95-ամյակին նվիրված տոնախմբություն

Musaler 95

95 տարի է անցել Մուսալեռան հաղթական հերոսամարտից: Մեծ շուքով ու խանդավառությամբ այս մեծ հաղթանակը արդեն նշվել է Այնջարում, Մուսալեռում, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի և Եվրոպայի շատ քաղաքներում: Հերոսամարտի 95-ամյակին նվիրված հնգօրյա միջոցառումներից հետո տոնախմբությունը սկսվեց նաև Հայաստանում:
Դեռ շաբաթ երեկոյան արդեն մարդկանց մեծ բազմություն էր հավաքվել Մուսալեռան հուշարձանի շուրջ: Մինչ հարիսատանը 95 կաթսաներում եփվում էր հարիսան, խարույկի շուրջ չէին լռում Մուսալեռան թմբուկն ու զուռնան, մինչև ուշ գիշեր պար էին բռնել մուսալեռցիները և ուղղակի հուշարձան այցելուները:

Շատերը վրաններում ուրախությունը շարունակեցին մինչ առավոտ:

Harisan epvum eMusaleran tmbuknery
Shabat erekoyanVranner Musalerum

Կիրակի առավոտյան ժամը 9-ին Մուսալեռան հուշարձանի մոտ տեղի ունեցավ Սուրբ Պատարագ և հոգեհանգստի արարողություն: Ժամը 11-ին սկսվեց տոնակատարության պաշտոնական մասը: Մուսալեռան հուշարձանից 95 ամյակին նվիրված տոնախմբության հանդիսավոր բացումը կատարեց «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի ատենապետ Աբրահամ Բալաբանյանը: Այնուհետև ելույթ ունեցան «Մուսալեռ» հայրենակցական միության նախագահ Պերճ Ղազարյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Վագֆից ժամանած Պրն. Հերգելյանը և այլ պաշտոնական անձիք:

Handisavor masPashtonakan hyurer

Այս ողջ ընթացքում հարիսատանը «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի անդամները տուփերի մեջ էին բաշխում արդեն պատրաստ հարիսան, իսկ հուշարձանի դիմաց հնչում էին Մուսալեռան երգերը, պարային համարներ էին կատարում տարբեր խմբեր` ելույթ ունեցան «Կարին» և «Վերադարձ» ազգագրական պարային համույթները:

Պաշտոնական մասի ավարտից հետո ներկաները թմբուկների ուղեկցությամբ այցելեցին հարիսատուն, որտեղ հանդիսավոր կերպով Սրբազանը օրհնեց հարիսան, որից հետո մատաղը բաժանվեց ժողովրդին:

HushardzanyHarisatany
Par hushardzani dimatsPar
բոլոր նկարները…

Մեկնաբանություններ չկան

Լուսանկարների ցուցահանդես: Ֆիլմի դիտում

Սեպտեմբերի 16-ին «Նարեկացի» արվեստի միությունում Մուսալեռան հերոսամարտի 95-ամյակի առթիվ տեղի ունեցավ լուսանկարների ցուցահանդեսի բացում` «Մուսա լեռան և Այնջարի հին ու նոր լուսանկարներ» խորագրով: Ներկայացված էին շուրջ 150 լուսանկարներ` 1915-2010թթ. բոլոր ժամանակաշրջաններով: Լուսանկարներում պատկերված են 1915թ. Ֆրանսիական նավերով մուսալեռցիների փրկությունը, ֆրանսիական վեց նավերը, 1915-1919թթ. Պորտ Սաիդի վրանաքաղաքից տեսարաններ, 1919-1939թթ. Մուսա լեռան և նրա վեց գյուղերի դրվագներ, 1939թ. Պասիթը և արտագաղթը, 1939-2010թթ. Այնջարը և ներկայիս Մուսա լեռը:

Musaler & AnjarTsutsahandes

Լուսանկարների մեծ մասը` բացառությամբ Մուսա լեռան և Այնջարի այսօրվա լուսանկարների, բերված են Այնջարից, որտեղ նույնպես կայացել էր նմանատիպ ցուցահանդես: Լուսանկարների հեղինակներն են մուսալեռագետ Վահրամ Շեմեսյանը և Լևոն Թաշչյանը:
Ձեռնարկին ներկա էին «Մուսալեռ» հայրենակցական միության վարչությունը, երիտասարդական թևի անդամները, Վագֆից ժամանած մուսալեռցիներ և այլոք:

Abraham BalabanyanNarekatsi Arvesti Miutyun

Միջոցառման բացումը կատարեց «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի ատենապետ Աբրահամ Բալաբանյանը: Իր խոսքում նա ներկայացրեց ցուցահանդեսը և շնորհակալություն հայտնեց Այնջարի «Կարմիր լեռ» կոմիտեությանը, Վահրամ Շեմեսյանին, Լևոն Թաշչյանին, Գաբրիել Փանոսյանին և «Նարեկացի» արվեստի միությանը ցուցահանդեսի կայացման համար, ինչպես նաև պատմեց դեպի Մուսա լեռ կատարված ուխտագնացության մասին:

Perch GhazaryanHakob Hergelyan

Ապա խոսեց «Մուսալեռ» հայրենակցական միության նախագահ Պերճ Ղազարյանը: Նա ներկայացրեց Ստամբուլի «Մուսալեռ» հայրենակցական միությունը և խոսքը փոխանցեց Հակոբ Հերգելյանին: Վագֆցիների անունից նա ողջույնի խոսք ասաց ներկաներին, որից հետո բոլորը ունկնդրեցին Այնջար-70 երգը` էկրանին տեսնելով Այնջարի լուսանկարներ` հիմնադրումից 70 տարի անց: Երգը ուղեկցվեց պարով:

Lusankarneri tsutsahandesLusankarneri tsutsadrutyun

Տեսանյութի ավարտից հետո ներկաները մեծ հետաքրքրությամբ դիտեցին ցուցադրված լուսանկարները:
Օրվա վերջում ցուցադրվեց «Մուսա լեռան 40 օրը» ֆիմը հայերեն թարգմանությամբ` նկարահանված Ֆրանց Վերֆելի համանուն վեպի հիման վրա:

Musa leran 40 oryFilmi ditum

Ձեռնարկի հեղինակը «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևն էր:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև տոնակատարությունների ավարտը` սեպտեմբերի 19:

Օրվա միջոցառման մասին գրել են PANORAMA.AM, A1PLUS.AM, ARMENPRESS.AM, ASBAREZ.COM, NAREGATSI.ORG վեբ-կայքերը:

1 Մեկնաբանություն