Արխիվ | "Մուսալեռ գյուղ" կատեգորիա

Մուսա Լեռան հերոսամարտի 95-ամյակին նվիրված տոնախմբություն

Musaler 95

95 տարի է անցել Մուսալեռան հաղթական հերոսամարտից: Մեծ շուքով ու խանդավառությամբ այս մեծ հաղթանակը արդեն նշվել է Այնջարում, Մուսալեռում, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի և Եվրոպայի շատ քաղաքներում: Հերոսամարտի 95-ամյակին նվիրված հնգօրյա միջոցառումներից հետո տոնախմբությունը սկսվեց նաև Հայաստանում:
Դեռ շաբաթ երեկոյան արդեն մարդկանց մեծ բազմություն էր հավաքվել Մուսալեռան հուշարձանի շուրջ: Մինչ հարիսատանը 95 կաթսաներում եփվում էր հարիսան, խարույկի շուրջ չէին լռում Մուսալեռան թմբուկն ու զուռնան, մինչև ուշ գիշեր պար էին բռնել մուսալեռցիները և ուղղակի հուշարձան այցելուները:

Շատերը վրաններում ուրախությունը շարունակեցին մինչ առավոտ:

Harisan epvum eMusaleran tmbuknery
Shabat erekoyanVranner Musalerum

Կիրակի առավոտյան ժամը 9-ին Մուսալեռան հուշարձանի մոտ տեղի ունեցավ Սուրբ Պատարագ և հոգեհանգստի արարողություն: Ժամը 11-ին սկսվեց տոնակատարության պաշտոնական մասը: Մուսալեռան հուշարձանից 95 ամյակին նվիրված տոնախմբության հանդիսավոր բացումը կատարեց «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի ատենապետ Աբրահամ Բալաբանյանը: Այնուհետև ելույթ ունեցան «Մուսալեռ» հայրենակցական միության նախագահ Պերճ Ղազարյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Վագֆից ժամանած Պրն. Հերգելյանը և այլ պաշտոնական անձիք:

Handisavor masPashtonakan hyurer

Այս ողջ ընթացքում հարիսատանը «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի անդամները տուփերի մեջ էին բաշխում արդեն պատրաստ հարիսան, իսկ հուշարձանի դիմաց հնչում էին Մուսալեռան երգերը, պարային համարներ էին կատարում տարբեր խմբեր` ելույթ ունեցան «Կարին» և «Վերադարձ» ազգագրական պարային համույթները:

Պաշտոնական մասի ավարտից հետո ներկաները թմբուկների ուղեկցությամբ այցելեցին հարիսատուն, որտեղ հանդիսավոր կերպով Սրբազանը օրհնեց հարիսան, որից հետո մատաղը բաժանվեց ժողովրդին:

HushardzanyHarisatany
Par hushardzani dimatsPar
բոլոր նկարները…

Մեկնաբանություններ չկան

Պատանեկան ֆուտբոլի մրցաշարի վերջնախաղ Մուսալեռ գյուղի մարզադաշտում

Musaleri timi erkrpaguneryFootballi verjnakhagh

Սեպտեմբերի 18-ի առավոտյան տեղի ունեցավ Մուսա լեռան հերոսամարտի 95-ամյակին նվիրված պատանեկան ֆուտբոլի մրցաշարի վերջնախաղ Մուսալեռ գյուղի մարզադաշտում: Խաղում էր նաև Մուսալեռ գյուղի թիմը: Չնայաց մուսալեռցիների բազում երկրպագուների, թիմը պարտություն կրեց` գրավելով երկրորդ հորիզոնականը:

Խաղից հետո երկու թիմերն էլ «Մուսալեռ» հայրենակցական միության կողմից ստացան հուշամեդալներ և նվերներ: Մուսալեռցիների թիմում խաղում էր նաև Վագֆ գյուղից եկած երիտասարդը` թիմի առաջին բնիկ մուսալեռցին:

Pargevner footbalistnerinPargevatrum
Vagftsi footballistyMusaleri timy

2 Մեկնաբանություն

Միջոցառում Մուսալեռ գյուղի Ֆրանց Վերֆելի անվան դպրոցում

Մուսա լեռան հորոսամարտի 95-ամյակը նշվեց նաև Մուսա լեռ գյուղի Ֆրանց Վերֆելի անվան դպրոցում: Կեսօրին դպրոց այցելեցին Մուսալեռան Վագֆ գյուղից ժամանած մուսալեռցիները և «Մուսալեռ» հայրենակցական միության վարչությունը: Հյուրերը, դպրոցի բակում արժանանալով ջերմ ընդունելության, շրջեցին դասարաններով, շփվեցին երեխաների հետ:

Dprotsi ashakertnery dimavorum en hyurerinDasasenyakum

Վագֆից ժամանած հյուրերը դպրոցի աշակերտներին գրենական պիտույքներ նվիրելուց հետո ուղևորվեցին դպրոցի դահլիճ` դիտելու Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» ներկայացումը, որը պատրաստել էին դպրոցի երեխաները: Մեծ բավականություն ստանալով ներկայացումից` իրենց կարծիքը արտահայտեցին «Մուսալեռ» հայրենակցական միության նախագահ Պերճ Ղազարյանը, Վագֆից Հակոբ Հերգելյանը և Ստամբուլի «Մուսալեռ» հայրենակցական միության նախագահ Միսակ Հերգելյանը, որից հետո հյուրերը Մուսալեռան թմբուկի ուղեկցությամբ հրաժեշտ տվեցին դպրոցին:

NerkayatsumMusa leran 40 ory
Dprotsi dahlichumSardarapat

Օրվա միջոցառումները եզրափակվեցին Սարդարապատ այցելությամբ, որտեղ բոլորը վայելեցին Սարդարապատի զանգերի ղողանջը, շրջեցին թանգարանում, իսկ բակում հնչեց Մուսա լեռան թմբուկը:

Մեկնաբանություններ չկան

Մուսալեռան հաղթական հերոսամարտի 95-ամյակ

MUSALER 95

Լրանում է Մուսալեռան հերոսամարտի 95-ամյակը: Հերոսամարտ, որը դարձավ Հայոց պատմության հերոսական բացառիկ էջերից մեկը:
Մուսալեռցիները, և առհասարակ ողջ հայ ժողովուրդը, հիշում ու հպարտանում են մուսալեռցիների անկոտրում կամքով և կատարած սխրագործություններով:

Հարգելի հայրենակիցներ,

Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու Մուսալեռան հերոսամարտի 95-ամյակին նվիրված միջոցառումներին և միասին տոնելու մեր պապերի մեծ հաղթանակը:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

15 սեպտեմբեր, 2010թ.

  • Ժ. 17.30 – Այցելություն Եսայի Յաղուբյանի հուշակոթող, Շահումյանի գերեզմանատուն:
  • Ժ. 19.30 – Բանկետ «Մուսալեռ» ռեստորանում:

16 սեպտեմբեր, 2010թ.

  • Ժ. 19.00 – Հանդիսավոր երեկո «Նարեկացի» արվեստի միությունում: Մուսա լեռան և Այնջարի հին ու նոր լուսանկարների ցուցահանդեսի բացում, որը կտևի մինչև սեպտեմբերի 19-ը:
  • Ժ. 20.00 – «Մուսա լեռան 40 օրը» ֆիլմի դիտում: Երիտասարդական թևի ձեռնարկ:

17 սեպտեմբեր, 2010թ.

  • Ժ. 13.00 – Միջոցառում Մուսալեռ գյուղի Ֆրանց Վերֆելի անվան դպրոցում:

18 սեպտեմբեր, 2010թ.

  • Ժ. 11.00 – Հերոսամարտի 95-ամյակին նվիրված պատանեկան ֆուտբոլի մրցաշարի վերջնախաղ Մուսալեռ գյուղի մարզադաշտում:
  • Ժ. 19.00 – Տոնական հանդես հուշարձանի հարիսատան մոտ (երգ և պար):
  • Ժ. 21.00 – Խարույկ և շուրջպար հարիսատան մոտ:

19 սեպտեմբեր, 2010թ.

  • Ժ. 09.00 – Սուրբ Պատարագ և հոգեհանգստի արարողություն Հերոսամարտի հուշարձանի մոտ:
  • Ժ. 11.00 – Տոնակատարության հանդիսավոր մասի բացում:
  • Ժ. 13.00 – Մատաղ` հարիսայի օրհնում և բաժանում հարիսատանը:

«ՄՈւՍԱ ԼԵՌ» ՀԲՀԿ-ի վարչություն, հոբելյանական հանձնաժողով

1 Մեկնաբանություն

Շողակաթ հեռուստաընկերությունը Մուսալեռում

Shoghakat-TV

<<Շողակաթ>> հեռուստաընկերության և <<Մուսալեռ>> հայրենակցական միության երիտասարդական թևի համատեղ ջանքերով Մուսալեռ գյուղում պատրաստվեց հեռուստատեսային հաղորդում` կապված Սբ. Սարգսի տոնի հետ: Տեսանյութում պատկերված են ավագ և երիտասարդ սերնդի մուսալեռցիների մասնակցությամբ Սբ. Սարգսի տոնին վերաբերող Մուսալեռան ավանդական ուտեստների պատրաստումը, տարեցների պատմությունները, ինչպես նաև Մուսալեռան երգն ու երաժշտությունը: Նկարահանումները կատարվեցին Թոսունյանների տանը:

Հաղորդումը կհեռարձակվի <<Շողակաթ>> հեռուստաընկերության եթերում Սբ Սարգսի տոնին` հունվարի 30-ին, շաբաթ օրը, առավոտյան ժամը 9.00-ին:

Շնորհակալություն Թոսունյանների ընտանիքին և <<Շողակաթ>> հեռուստաընկերությանը:

Shoghakat TV-n MusalerumShoghakat-TV-n-Musalerum
բոլոր նկարները…

5 Մեկնաբանություն