Արխիվ | "Տարեդարձ" կատեգորիա

Մեր 2-րդ տարեդարձը: Սբ. Սարգիս

Mer 2-rd taredardzy
Menq 2 tarekan enq

Փետրվարի 19-ին, Սբ Սարգսի տոնին, մեծ խանադավռությամբ նշվեց «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի 2-րդ տարեդարձը: Ներկա էին երիտասարդական թևի 40 անդամներ:
Երիտասարդները միմյանց մաղթեցին 3-րդ տարդարձը նշել նաև նոր անդամներով, իսկ այս մեկ տարվա ընթացքում իրականացնել նորանոր ծրագրեր և նոր ուժով շարունակել բռնած ուղին:
Միջոցառման ողջ ընթացքում տիրում էր տոնական և ջերմ տրամադրություն: Օրվա վերջում, տոնական տորթի հանդիսավոր կերպով բերվելուց հետո, բոլոր մուսալեռցիները շրջան կազմեցին ու պարեցին Մուսա լեռան ավանդական «Դաբկե» պարը:

MusalertsinerTaredardz
բոլոր նկարները…

2 Մեկնաբանություն

Մենք դառնում ենք 2 ՏԱՐԵԿԱՆ

Happy 2nd Birthday

Երկու տարի առաջ Սբ. Սարգիսի տոնը հանդիսացավ մուսալեռցի երիտասարդների առաջին հավաքի առիթը, որի արդյունքում ստեղծվեց «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թև: Այժմ երիտասարդական թևը դառնում է 2 տարեկան` ետևում թողնելով բուռն իրադարձություններով ու զգացմունքներով լեցուն երկու տարիներ:

Երիտասարդական թևի 2-րդ տարեդարձը մեծ խանդավռությամբ կնշվի փետրվարի 19-ին` Սբ. Սարգիսի տոնին:

Ցանկալի է «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի բոլոր անդամների ներկայությունը:

Մանրամասն տեղեկությունների համար կապ հաստատել երիտսարդական թևի վարչության հետ:

1 Մեկնաբանություն

Մեր 1-ին տարեդարձը: Սբ. Սարգիս

Հունվարի 31-ին <<Մուսալեռ>> ռեստորանային համալիրում տեղի ունեցավ մեծ միջոցառում: <<Մուսալեռ>> հայրենակցական միության երիտասարդական թևում կրկնակի տոն էր` նշվում էր առաջին տարեդարձը և Սբ. Սարգսի տոնը: Միջոցառմանը ներկա էին 60-ից ավել երիտասարդ մուսալեռցիներ և վարչության կողմից հրավիրվածներ: Որոշ երիտասարդներ առաջին անգամ էին եկել: Նրանք բոլորն էլ լրացրին դիմումնագրերը ու համալրեցին երիտասարդական թևի շարքերը:

Միջոցառման բացման խոսքն ասաց վարչության անդամ Հովհաննես Բալաբանյանը: Նա շնորհավորեց երիտասարդական թևի առաջին տարեդարձը: Ապա խոսեց Գաբրիել Փանոսյանը` ողջունելով և ուրախ ժամանց մաղթելով ներկաներին:

Hobelyanakan tortyVarchutyuny ktrum e torty

Երեկոյան բոլորը ճաշակեցին մուսալեռցիների կողմից պատրաստված համեղ թխվածքները և հոբելյանական տորթը, որը հանդիսավոր կերպով կտրեցին վարչության անդամները: Ապա բոլորը միասին երգեցին երիտասարդական թևի հիմնը դարձած <<Մուսալեռցի>> երգը:

<<Musalertsi>> ergy ergelis

Գաբրիել Փանոսյանը շնորհավորեց բոլորի տոնը ու հետաքրքիր դրվագներ պատմեց` կապված երիտասարդական թևի ստեղծման ու երիտասարդների հետ: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր բարեգործներին, որոնք միշտ երիտասարդների կողքին են, ինչպես նաև Աբրահամ Բալաբանյանին և Կարեն Բդոյանին` վեբ-կայքը ստեղծելու համար:

taredardz 039

Ապա խոսեց Հովսեփ Սեֆերյանը` շնորհավորելով ու նորանոր հաջողություններ մաղթելով երիտասարդ մուսալեռցիներին:

Vichakahanutyun

Օրվա վերջում տեղի ունեցավ վիճակահանություն, որի արդյունքում 10 հաջողակներ ստացան տարբեր նվերներ:

erg u partaredardz 026

Ողջ միջոցառման ընթացքում չդադարեցին երգն ու պարը: Ամբողջ երեկո նվագեց Մուսալեռան թմբուկը` ապահովելով բոլորի բարձր տրամադրությունը:

Շնորհակալություն ենք հայտնում Սերոբ և Մադլեն Տեր-Պողոսյաններին` երիտասարդական թևին 50000 դրամով հովանավորելու և Հովսեփ Սեֆերյանին` 10000 դրամով հովանավորելու համար: Ինչպես նաև <<Մուսալեռ>> ռեստորանային համալիրին` երիտասարդ մուսալեռցիներին աջակցելու ու ջերմ ընդունելու համար:

բոլոր նկարները…

9 Մեկնաբանություն