Արխիվ | "Ցուցահանդես" կատեգորիա
Լուսանկարների ցուցահանդես: Ֆիլմի դիտում
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` 95-ամյակ, «Մուսա Լեռան 40 Օրը», Այնջար, Թերթեր, Միջոցառում, Մուսալեռ, Մուսալեռցիներ, Նարեկացի, Ցուցահանդես | September 16th, 2010
Սեպտեմբերի 16-ին «Նարեկացի» արվեստի միությունում Մուսալեռան հերոսամարտի 95-ամյակի առթիվ տեղի ունեցավ լուսանկարների ցուցահանդեսի բացում` «Մուսա լեռան և Այնջարի հին ու նոր լուսանկարներ» խորագրով: Ներկայացված էին շուրջ 150 լուսանկարներ` 1915-2010թթ. բոլոր ժամանակաշրջաններով: Լուսանկարներում պատկերված են 1915թ. Ֆրանսիական նավերով մուսալեռցիների փրկությունը, ֆրանսիական վեց նավերը, 1915-1919թթ. Պորտ Սաիդի վրանաքաղաքից տեսարաններ, 1919-1939թթ. Մուսա լեռան և նրա վեց գյուղերի դրվագներ, 1939թ. Պասիթը և արտագաղթը, 1939-2010թթ. Այնջարը և ներկայիս Մուսա լեռը:


Լուսանկարների մեծ մասը` բացառությամբ Մուսա լեռան և Այնջարի այսօրվա լուսանկարների, բերված են Այնջարից, որտեղ նույնպես կայացել էր նմանատիպ ցուցահանդես: Լուսանկարների հեղինակներն են մուսալեռագետ Վահրամ Շեմեսյանը և Լևոն Թաշչյանը:
Ձեռնարկին ներկա էին «Մուսալեռ» հայրենակցական միության վարչությունը, երիտասարդական թևի անդամները, Վագֆից ժամանած մուսալեռցիներ և այլոք:


Միջոցառման բացումը կատարեց «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի ատենապետ Աբրահամ Բալաբանյանը: Իր խոսքում նա ներկայացրեց ցուցահանդեսը և շնորհակալություն հայտնեց Այնջարի «Կարմիր լեռ» կոմիտեությանը, Վահրամ Շեմեսյանին, Լևոն Թաշչյանին, Գաբրիել Փանոսյանին և «Նարեկացի» արվեստի միությանը ցուցահանդեսի կայացման համար, ինչպես նաև պատմեց դեպի Մուսա լեռ կատարված ուխտագնացության մասին:


Ապա խոսեց «Մուսալեռ» հայրենակցական միության նախագահ Պերճ Ղազարյանը: Նա ներկայացրեց Ստամբուլի «Մուսալեռ» հայրենակցական միությունը և խոսքը փոխանցեց Հակոբ Հերգելյանին: Վագֆցիների անունից նա ողջույնի խոսք ասաց ներկաներին, որից հետո բոլորը ունկնդրեցին Այնջար-70 երգը` էկրանին տեսնելով Այնջարի լուսանկարներ` հիմնադրումից 70 տարի անց: Երգը ուղեկցվեց պարով:


Տեսանյութի ավարտից հետո ներկաները մեծ հետաքրքրությամբ դիտեցին ցուցադրված լուսանկարները:
Օրվա վերջում ցուցադրվեց «Մուսա լեռան 40 օրը» ֆիմը հայերեն թարգմանությամբ` նկարահանված Ֆրանց Վերֆելի համանուն վեպի հիման վրա:


Ձեռնարկի հեղինակը «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևն էր:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև տոնակատարությունների ավարտը` սեպտեմբերի 19:
Օրվա միջոցառման մասին գրել են PANORAMA.AM, A1PLUS.AM, ARMENPRESS.AM, ASBAREZ.COM, NAREGATSI.ORG վեբ-կայքերը:
Մուսալեռան հաղթական հերոսամարտի 95-ամյակ
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` 95-ամյակ, Հայտարարություն, Մուսալեռ գյուղ, Տոնակատարություն, Ցուցահանդես | September 10th, 2010

Լրանում է Մուսալեռան հերոսամարտի 95-ամյակը: Հերոսամարտ, որը դարձավ Հայոց պատմության հերոսական բացառիկ էջերից մեկը:
Մուսալեռցիները, և առհասարակ ողջ հայ ժողովուրդը, հիշում ու հպարտանում են մուսալեռցիների անկոտրում կամքով և կատարած սխրագործություններով:
Հարգելի հայրենակիցներ,
Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու Մուսալեռան հերոսամարտի 95-ամյակին նվիրված միջոցառումներին և միասին տոնելու մեր պապերի մեծ հաղթանակը:
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ
15 սեպտեմբեր, 2010թ.
- Ժ. 17.30 – Այցելություն Եսայի Յաղուբյանի հուշակոթող, Շահումյանի գերեզմանատուն:
- Ժ. 19.30 – Բանկետ «Մուսալեռ» ռեստորանում:
16 սեպտեմբեր, 2010թ.
- Ժ. 19.00 – Հանդիսավոր երեկո «Նարեկացի» արվեստի միությունում: Մուսա լեռան և Այնջարի հին ու նոր լուսանկարների ցուցահանդեսի բացում, որը կտևի մինչև սեպտեմբերի 19-ը:
- Ժ. 20.00 – «Մուսա լեռան 40 օրը» ֆիլմի դիտում: Երիտասարդական թևի ձեռնարկ:
17 սեպտեմբեր, 2010թ.
- Ժ. 13.00 – Միջոցառում Մուսալեռ գյուղի Ֆրանց Վերֆելի անվան դպրոցում:
18 սեպտեմբեր, 2010թ.
- Ժ. 11.00 – Հերոսամարտի 95-ամյակին նվիրված պատանեկան ֆուտբոլի մրցաշարի վերջնախաղ Մուսալեռ գյուղի մարզադաշտում:
- Ժ. 19.00 – Տոնական հանդես հուշարձանի հարիսատան մոտ (երգ և պար):
- Ժ. 21.00 – Խարույկ և շուրջպար հարիսատան մոտ:
19 սեպտեմբեր, 2010թ.
- Ժ. 09.00 – Սուրբ Պատարագ և հոգեհանգստի արարողություն Հերոսամարտի հուշարձանի մոտ:
- Ժ. 11.00 – Տոնակատարության հանդիսավոր մասի բացում:
- Ժ. 13.00 – Մատաղ` հարիսայի օրհնում և բաժանում հարիսատանը:
«ՄՈւՍԱ ԼԵՌ» ՀԲՀԿ-ի վարչություն, հոբելյանական հանձնաժողով
Լուսանկարների ցուցահանդես «Սարգիս Զեյթլյան» կենտրոնում
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` 95-ամյակ, Այնջար, Ցուցահանդես | August 18th, 2010


Օգոստոսի 18-ի երեկոյան «Սարգիս Զեյթլյան» կենտրոնում տեղի ունեցավ լուսանկարների ցուցահանդեսի բացում: Հանդիսավոր բացումը կատարեց Լիբանանի նախկին նախարար մուսալեռցի պրն. Ժակ Չուխադարյանը: Ցուցահանդեսում կային բացառիկ լուսանկարներ Պորտ Սաիդից, Մուսա լեռից, հին Այնջարից, ֆրանսիական փրկարար նավերից և այլն:
Լուսանկարների ցուցահանդեսը շարունակվեց մինչև հոբելյանական միջոցառումների ավարտը:


Մուսալեռցի-այնջարցի արվեստագետների հավաքական ցուցահանդես
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` 95-ամյակ, Այնջար, Մուսալեռցիներ, Ցուցահանդես | August 8th, 2010
Օգոստոսի 8-ին, կիրակի երեկոյան «Գյուլբենկյան» սրահում տեղի ունեցավ մուսալեռցի-այնջարցի արվեստագետների հավաքական ցուցահանդեսի բացումը: Մասնակցում էին բազմաթիվ մուսալեռցի արվեստագետներ, որոնցից շատերը երիտասարդներ էին: Իրենց աշխատանքներն էին ցուցադրում նաև Համազգայինի Այնջարի «Պ. Սևակ» մասնաճյուղի «Ռուբեն Նագյան» արվեստի դպրոցի աշակերտները:
Նույն օրը տեղի ունեցավ Այնջարի Հայ ավետարանական եկեղեցու սրահի բացումը:


Հանրահայտ նկարիչ Ժան Կազանջյանը Հայաստանում է
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Մուսալեռցիներ, Ցուցահանդես | July 14th, 2010

Ծագումով մուսալեռցի Ժան Կազանջյանը ծնվել է 1938թ. փետրվարի 10–ին Լիբանանի Բեյրութ քաղաքում, որտեղ ապրել է իր առաջին քսան տարիները: Նրա ընտանքիը լքել է Թուրքիան 1915թ. հայերի ցեղասպանության ժամանակ: Երկար տարիներ անցկացնելով Եթովպիայում, 1933թ. նրանք հաստատվել են Լիբանանում: Ժանը ընտանիքում հինգ երեխաներից երրորդն է: Ժան Կազանջյանը նկարել է ամբողջ կյանում. առաջին ստեղծագործությունները նկարել է 1944թ.:
Հետագայում Ժանը ունեցել է ցուցահանդեսներ տարբեր քաղաքներում ու իր հոյակապ ստեղծագործություննեով ճանաչվել աշխարհում: Մեծ ճանաչում գտել է քսան տարի առաջ Ֆրանսիայում:
Հուլիսի 14-ի երեկոյան հյուրանոցում Ժան Կազանջյանի հետ հանդիպեցին «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի ատենապետը, քարտուղարը և խորհրդականը: Ծանոթանալուց հետո նա դրվագներ պատմեց իր կյանքից ու ներկայացրեց իր արվեստը: Նա ասաց, որ ժամանակի ընթացքում ունենում է ոճային փոփոխություններ: Այժմ նկարում է երգիծական-քննադատական նկարներ:

Ժան Կազանջյանը Հայաստանում երբեք չի ներկայացրել իր աշխատանքները: Նա ասաց, որ պատրաստվում է Հայաստանում իր առաջին ցուցահանդեսին, որը տեղի է ունենալու մարտ ամսին: Ժանը նշեց, որ հպարտ է լինելով մուսալեռցի և էլ ավելի կհպարտանա, եթե իր ցուցահանդեսին տեսնի շատ մուսալեռցիներ: Նա հրավիրեց երիտասարդական թևի բոլոր անդամներին ու ասաց, որ նույնիսկ ուրախ կլինի, եթե մուսալեռցիները այցելեն իրենց ավանդական զուռնա-դհոլով:
Վերջում Ժան Կազանջյանը իր մաղթանքներով ու ստորագրությամբ մի բրոշուր նվիրեց երիտասարդական թևին, որտեղ պատկերված են իր վերջին աշխատանքները:







