Արխիվ | "95-ամյակ" կատեգորիա
«CNN International»-ը Մուսա Լեռան մասին
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` 95-ամյակ, Հայտարարություն, Հեռուստաընկերություն | October 22nd, 2010


«CNN International» հեռուստաալիքը այս շաբաթվա համար պատրաստել է հաղորդում նվիրված Մուսա լեռան հերոսամարտին: Տեսանյութը, որը պետք է հեռարձակվի, պատրաստել է «Երկիր Մեդիա» հեռուստաալիքը` հանձինս թղթակցուհի Գայանե Ավետիսյանի: Տեսանյութում պատկերված է Հայաստանում մուսալեռցիների երթը դեպի Մուսալեռան հուշարձան, ինչպես նաև հարցազրույցներ Հայաստանում բնակվող մուսալեռցիների հետնորդների հետ:
«CNN International»-ի հաղորդումները կցուցադրվեն հետևյալ օրերին և ժամերին (Երևանի ժամանակով).
- Ուրբաթ, հոկտեմբերի 22-ին, ժամը 10.30;
- Ուրբաթ, հոկտեմբերի 22-ին, ժամը 18.30;
- Կիրակի, հոկտեմբերի 24-ին, ժամը 06.30;
- Կիրակի, հոկտեմբերի 24-ին, ժամը 13.30;
- Երեքշաբթի, հոկտեմբերի 26-ին, ժամը 08.30:
Հաղորդումների հեռարձակումից հեոտ տեսանյութերը հնարավոր կլինի դիտել www.cnn.com/worldview կայքում:
Ազգային մեծարանք` նվիրված ազատարար ծովակալներին
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` 95-ամյակ, Լուի Դարթիջ դե Ֆուրնե, Հայտարարություն | October 9th, 2010



Հոկտեմբերի 15-ին Ֆրանսիայի Թուլոն քաղաքում տեղի կունենա ազգային մեծարանք` նվիրված մուսալեռցիների ազատարար ծովակալներ Լուի Դարթիջ դե Ֆուրնեին և Գաբրիել Դարիուսին, կտոնվի Մուսալեռան 4100 հայերի փրկության տարեդարձը:
Միջոցառմանը կմասնակցեն.
Բարձր հովանավորությամբ, Ֆրանսիայի պաշտպանության նախարար` Պրն. Հերվե Մորանը,
Ֆրանսիայի նախկին ազատամատիկների նախարար և Թուլոն քաղաքի քաղաքապետ` Պրն. Հերվե Ֆալկոյին,
Ֆրանսիայում Հայաստանի դեսպան` Պրն. Վիգեն Չիթեջյանը,
Արևմտյան Եվրոպայի առաջնորդ` Արք. Նորվան Զաքարյանը:
Մանրամասները`այստեղ:
Մուսա Լեռան հերոսամարտի 95-ամյակին նվիրված տոնախմբություն
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` 95-ամյակ, Միջոցառում, Մուսալեռ գյուղ, Մուսալեռցիներ, Տոնակատարություն | September 19th, 2010

95 տարի է անցել Մուսալեռան հաղթական հերոսամարտից: Մեծ շուքով ու խանդավառությամբ այս մեծ հաղթանակը արդեն նշվել է Այնջարում, Մուսալեռում, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի և Եվրոպայի շատ քաղաքներում: Հերոսամարտի 95-ամյակին նվիրված հնգօրյա միջոցառումներից հետո տոնախմբությունը սկսվեց նաև Հայաստանում:
Դեռ շաբաթ երեկոյան արդեն մարդկանց մեծ բազմություն էր հավաքվել Մուսալեռան հուշարձանի շուրջ: Մինչ հարիսատանը 95 կաթսաներում եփվում էր հարիսան, խարույկի շուրջ չէին լռում Մուսալեռան թմբուկն ու զուռնան, մինչև ուշ գիշեր պար էին բռնել մուսալեռցիները և ուղղակի հուշարձան այցելուները:
Շատերը վրաններում ուրախությունը շարունակեցին մինչ առավոտ:




Կիրակի առավոտյան ժամը 9-ին Մուսալեռան հուշարձանի մոտ տեղի ունեցավ Սուրբ Պատարագ և հոգեհանգստի արարողություն: Ժամը 11-ին սկսվեց տոնակատարության պաշտոնական մասը: Մուսալեռան հուշարձանից 95 ամյակին նվիրված տոնախմբության հանդիսավոր բացումը կատարեց «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի ատենապետ Աբրահամ Բալաբանյանը: Այնուհետև ելույթ ունեցան «Մուսալեռ» հայրենակցական միության նախագահ Պերճ Ղազարյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Վագֆից ժամանած Պրն. Հերգելյանը և այլ պաշտոնական անձիք:


Այս ողջ ընթացքում հարիսատանը «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի անդամները տուփերի մեջ էին բաշխում արդեն պատրաստ հարիսան, իսկ հուշարձանի դիմաց հնչում էին Մուսալեռան երգերը, պարային համարներ էին կատարում տարբեր խմբեր` ելույթ ունեցան «Կարին» և «Վերադարձ» ազգագրական պարային համույթները:
Պաշտոնական մասի ավարտից հետո ներկաները թմբուկների ուղեկցությամբ այցելեցին հարիսատուն, որտեղ հանդիսավոր կերպով Սրբազանը օրհնեց հարիսան, որից հետո մատաղը բաժանվեց ժողովրդին:
Պատանեկան ֆուտբոլի մրցաշարի վերջնախաղ Մուսալեռ գյուղի մարզադաշտում
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` 95-ամյակ, Մուսալեռ գյուղ | September 18th, 2010


Սեպտեմբերի 18-ի առավոտյան տեղի ունեցավ Մուսա լեռան հերոսամարտի 95-ամյակին նվիրված պատանեկան ֆուտբոլի մրցաշարի վերջնախաղ Մուսալեռ գյուղի մարզադաշտում: Խաղում էր նաև Մուսալեռ գյուղի թիմը: Չնայաց մուսալեռցիների բազում երկրպագուների, թիմը պարտություն կրեց` գրավելով երկրորդ հորիզոնականը:
Խաղից հետո երկու թիմերն էլ «Մուսալեռ» հայրենակցական միության կողմից ստացան հուշամեդալներ և նվերներ: Մուսալեռցիների թիմում խաղում էր նաև Վագֆ գյուղից եկած երիտասարդը` թիմի առաջին բնիկ մուսալեռցին:




Միջոցառում Մուսալեռ գյուղի Ֆրանց Վերֆելի անվան դպրոցում
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` 95-ամյակ, «Մուսա Լեռան 40 Օրը», Այց, Թատրոն, Մուսալեռ գյուղ | September 17th, 2010
Մուսա լեռան հորոսամարտի 95-ամյակը նշվեց նաև Մուսա լեռ գյուղի Ֆրանց Վերֆելի անվան դպրոցում: Կեսօրին դպրոց այցելեցին Մուսալեռան Վագֆ գյուղից ժամանած մուսալեռցիները և «Մուսալեռ» հայրենակցական միության վարչությունը: Հյուրերը, դպրոցի բակում արժանանալով ջերմ ընդունելության, շրջեցին դասարաններով, շփվեցին երեխաների հետ:


Վագֆից ժամանած հյուրերը դպրոցի աշակերտներին գրենական պիտույքներ նվիրելուց հետո ուղևորվեցին դպրոցի դահլիճ` դիտելու Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» ներկայացումը, որը պատրաստել էին դպրոցի երեխաները: Մեծ բավականություն ստանալով ներկայացումից` իրենց կարծիքը արտահայտեցին «Մուսալեռ» հայրենակցական միության նախագահ Պերճ Ղազարյանը, Վագֆից Հակոբ Հերգելյանը և Ստամբուլի «Մուսալեռ» հայրենակցական միության նախագահ Միսակ Հերգելյանը, որից հետո հյուրերը Մուսալեռան թմբուկի ուղեկցությամբ հրաժեշտ տվեցին դպրոցին:




Օրվա միջոցառումները եզրափակվեցին Սարդարապատ այցելությամբ, որտեղ բոլորը վայելեցին Սարդարապատի զանգերի ղողանջը, շրջեցին թանգարանում, իսկ բակում հնչեց Մուսա լեռան թմբուկը:











