Մշակույթ

<<Մուսալեռցի ըլլալը չի բացատրուիր, այլ կապրեցուի միայն>>
Այո´, իսկապե´ս, մուսալեռցի լինելը չի բացատրվում, այլ պարզապես ապրեցվում է, քանզի այն ուրույն է իր բարբառով, երգ-պարով, դհոլ-զուռնայով, ճաշատեսակներով և առհասարակ իր կյանքով: Յոթ գյուղ, մեկ անուն` ՄՈՒՍԱԼԵՌՑԻ: Մեկ հերոսամարտ, երեք հուշարձան` Վագֆ (Թուրքիա), Այնջար (Լիբանան), Մուսալեռ (Հայաստան):
Մուսալեռցու ինքնությունը ամփոփված է հետևյալ մի քանի հատկանիշներում` արիություն, համառություն, ըմբոստություն, հանդգնություն և այլն:
Մուսալեռցին ուրույն է իր բարբառով: Մինչ օրս օգտագործվում է մեկ մուսալեռան բարբառ, սակայն գյուղեգյուղ մի փոքր տարբերություններով:
Մուսալեռցիներն առանձնանում են իրենց սիրով երգի, պարի ու խրախճանքների հանդեպ: Էլ ի՞նչ մուսալեռցի՝ առանց <<հալա հալա հալլա Նինո>>-ի, առանց կենսական ներուժ ու խանդավառություն, կրակ ու եռանդ տվող դհոլ-զուռնայի. դրանք մուսալեռցու նկարագրի մի մասն են դարձել:
Եվ քանի որ խոսեցինք մուսալեռցու նկարագրից՝ բարբառից, երգ ու պարից, դհոլ-զուռնայից, ապա չենք կարող չհիշատակել նաև դրանց անբաժանելի մասը հանդիսացող հարիսան, թարխանան, բոստանիգի փլավը, փլդուծ դոլմիկը և մնացածը:
Ահա թե ինչ է նշանակում ՄՈՒՍԱԼԵՌՑԻ:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~








#1 by hakob baghdasaryan on August 27th, 2009
haj kulturai jev mshakujti kentron /MUSA-LER/ LEHASTAN WARSZAWA
#2 by Shahan Panossian on October 1st, 2009
Ayp kenez Peyn arach
Mekhloute shourben meych Laranj
Is oudim kenez ki arach