Ասացվածքներ
| Ադ խիլքու Ճէյր ա չըր կարէ խմիր: | Այդ խելքով ջուր էլ չես կարող խմել: |
| Ալամէյն ծուառ իշօղ` քաղցուզ գըմընու: | Ուրիշի ձեռքին նայողը սոված կմնա: |
| Ալուա բըսակ պօն իսկա չըննուր: | Ամեն փայլող բան ոսկի չէ: |
| Ախփէն իրվան փուսու, ըմմը վուրթ փուսու: | Աղբի վրա բուսավ, բայց վարդ բուսավ: |
| Աձձուղ հօվ ղրղրան գըննը: | Ածող հավը կչկչան կլինի: |
| Աղքադութայն այբը չը, փնթըլըքը` այբը: | Աղքատությունն ամոթ չէ, կեղտոտությունն է ամոթ: |
| Ամռվուն անծրիվէն իլան ծմռունը արիվէն մավդուր: | Ամառվա անձրևին և ձմեռվա արևին մի հավատա: |
| Ամօուռ թը չըքըրդընիս, ծմօյռ չըր կիշդանուր: | Ամառը թե չքրտնես, ձմեռը չես լիանա: |
| Անծրվին փախուք, գարգայդ ինգուք: | Անձրևից փախանք, կարկուտի տակ ընկանք: |
| Աշխոուրը ձուվ, իս` ձարուվ: | Աշխարհը ծով, ես` ծարավ: |
| Աշկէ’յն, քիզ գուասիմ, հու’րս տօն հասգցէյր: | Աղջի’կ, քեզ եմ ասում, հա’րս դու հասկացիր: |
| Ասդուձ միկէն գուդօ խիլք` միգալէն` փարա: | Աստված մեկին կտա խելք, մյուսին` փող: |
| Ասիղ քարը, կիդայն չիննէյր: | Ասեղ գցես, գետին չի ընկնի: |
| Արիվ մըննուձ դաուն, հաքէմ չըմններ: | Արև մտած տունը, բժիշկ չի մտնի: |
| Բաս ուծէյն բզդայը չըսիրվէյր: | Միայն օձի փոքրը չի սիրվում: |
| Գայշդ յանութէյն հալին չըկիդիր: | Կուշտը սովածի վիճակը չի հասկանա: |
| Գըդրուձ մադէյն չըշըռիր: | Կտրած մատին չի միզի: |
| Գիփուձ քօր կիդայն չըմնուր: | Տաշած քարը գետնին չի մնա: |
| Դըքըր նէյր չուկը, հընէյն ղէյմօթ չըկիդացվիր: | Մինչև նորը չգա, հին արժեքը չի իմացվի: |
| Դիս զմուար, օռ զաշկայն: | Մորը տես, աղջկան առ: |
| Դրացնէդ ուզի հէուվ մը, Աստուծ թըղ ուտու քի կէուվ մը: | Հարևանիդ ցանկացիր հավ, որ Աստված քեզ տա կով: |
| Էխքետեն խրիւտ տվիւղ շիւտ կըննո, հուց տվիւղ քէչ կըննո: | Աղքատին խրատ տվող շատ կա, հաց տվող՝ քիչ: |
| Էյշ ան էշն ը, գուրթուանք` փիխվօձ: | Էշն էն էշն է, փալանն է փոխված: |
| Էյշ հիձձէյր, էյշ գուպատվա: | Էշը նստել, էշն է փնտրում: |
| Էյշ ցռոյր, ցրցքվոյր: | Էշը ցռել, ցրցքվել է: |
| Թէյլ մը քիշը, հազուր գարգըդօուն գիննա: | Մի թել քաշի, հազար կարկատան կթափվի: |
| Թը գուազիս զդուշմոունիտ գըշշիլ, զանուր լիզօն սուրվէ: | Եթե կուզես թշնամուդ հաղթել, նրա լեզուն սովորիր: |
| Ինսանայն ուաշք թըղ ըննը, անաուն թըղ չըննը: | Մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա: |
| Ինսուան լիզվում գըգաբվա, հայվուան` բախըրծուվ: | Մարդը լեզվով կբռնվի, անասունը` սանձով: |
| Իս խմիցա, տօուն հարպիցուր: | Ես խմեցի, դու հարբեցիր: |
| Իս պանիլ գասիմ, էյնք ուդիլ գըհասգընը: | Ես աշխատել եմ ասում, ինքն ուտել է հասկանում: |
| Իսուրվէյն պօն վաղվեյն մը թուղօր: | Այսօրվա գործը, վաղվան մի թող: |
| Լիռը լիռռոն եիրվան կըննո, տոնը տուն եիրվան չըննուր: | Լեռը լեռի վրա կլինի, տունը տան վրա՝ ոչ: |
| Խըս-խըսայն դափըքը մինձ գըննը: | Սուսիկ-փուսիկի քացին ուժեղ կլինի: |
| Խիզզօն քընթէյն ալմասդ չվիլլիր: | Խոզի քթին ադամանդ չի սազի: |
| Հուվը ըր հուվ է, եիբըր ջէօր կը խմէ, եիրկանքը կիշէ: | Հավը, որ հավ է, ջուր խմելուց հետո երկինք է նայում: |
| Ղէնկ թը կունէս քիրը կլաուխդ: | Եղունգ ունես, գլուխ քորի: |
| Ճամբուքը քիլիլում կը թըմմա, պուրքը տվիլում: | Ճանապարհը քայլելով է վերջանում, իսկ պարտքը՝ տալով: |
| Նատուր ցածնուս քանզան կը հիծէն եիրվադ: | Որքան ցածրանաս, այնքան կհեծնեն վրադ: |
| Ջէօրը իյնուղը եանծըրվին չվախնուր: | Ջուրն ընկնողն անձրևից չի վախենա: |
| Վուրդը սիրուդը թէօշն էլ պըր սիրէ: | Վարդը սիրողը փուշն էլ պետք է սիրի: |
Եթե ունեք նյութեր, որոնք կարող են տեղ գտնել այս էջում, խնդրում ենք կապվել մեզ հետ








#1 by Sossi on January 9th, 2010
De imastun joghovurt enq ho zorrov chi
#2 by Հովհաննես Բալաբանյան on February 3rd, 2010
Տրզաս տըղ ուռտո` բըր ըննունք փիդադը դյուք մը:
Ինչը նշանակում է, եթե այսպես շարունակենք, կհասնենք մեր ուզածին:
#3 by Bagrat on July 3rd, 2010
Gnag shid amma mar – meymy!
Kanayq shat en, baic mairy – meky.
#4 by arman on November 23rd, 2011
shat lavnenq ho zorov chi ameninch mer uzacova