Երգեր

******* Մուսալեռցի *******

Մենք` մուսալեռցիք, բնիկ հերոս ենք,
Իրար նայելով կքաջալերվենք:
Վախը ինչ բան է երբեք չգիտենք,
Քանի որ իրար թև ու թիկունք ենք:

Մենք յոթը գյուղով լեռը բարձրացանք,
Թշնամու առաջ պատերազմեցանք:
Քառսուն օրվա մեջ շատ զոհեր տվինք,
Թշնամու առաջ չխոնարհվեցինք:

Մեր Մուսա լեռներ լրիվ ծառաստան,
Կոչվում Էր նաև փոքրիկ Հայաստան:
Հա’յ մուսալեռցի, ջա’ն մուսալեռցի,
Թշնամու առաջ չխոնարհվեցիր:

Ես մուսալեռցի Կարո մի երգիչ,
Իմ ձեռքին ունեմ թուղթ ու գրիչ:
Գրում եմ երգս հայ ազգն իմանա,
Ինձանից հետո հիշատակ մնա:

** Հալա-Հալա Նինօյէ **

Կարմիր ֆստան հաքուծի,
Հալա-հալա-հալա նինոյէ:
Չուց ալ աղվիր վիլուծի,
Հալա-հալա-հալա նինոյէ:

Աշկեն անունդ մայրում,
Հալա-հալա-հալա նինոյէ:
Տէուր ընծի դուս մը էյրուն,
Հալա-հալա-հալա նինոյէ:

Թանճարան կու քփրդու,
Հալա-հալա-հալա նինոյէ:
Տվըք զաշկայն թըղուրդու,
Հալա-հալա-հալա նինոյէ:

Տիլլէն խաղիղ սիվցուծի,
Հալա-հալա-հալա նինոյէ:
Աշկայն դէմս խիվցուծի,
Հալա-հալա-հալա նինոյէ:

Քէուր քարիցայ բանցրցուց,
Հալա-հալա-հալա նինոյէ:
Առջոյք ինկու հասկցրու,
Հալա-հալա-հալա նինոյէ:

Քասպը անդէն Լադագի,
Հալա-հալա-հալա նինոյէ:
Աշկայն նրոն հադագի,
Հալա-հալա-հալա նինոյէ:

Շիդ ուզիցա չդվայն,
Հալա-հալա-հալա նինոյէ:
Տվէյնցը իշը քուռկայմ,
Հալա-հալա-հալա նինոյէ:

Ակէն անդի դուրոգի,
Հալա-հալա-հալա նինոյէ:
Աշկընէն լիզուն թուլոյի,
Հալա-հալա-հալա նինոյէ:

Անձրէիվ իչուվ թրչիցուվ,
Հալա-հալա-հալա նինոյէ:
Իչվեն իշիլու հասկցու,
Հալա-հալա-հալա նինոյէ:

Աղվիր աշկէն քի կէուզիմ,
Հալա-հալա-հալա նինոյէ:
Սրդու ջիգյարու զքի կէուզիմ,
Հալա-հալա-հալա նինոյէ:

Նինօ եվրըմ նինոյէ,
Հալա-հալա-հալա նինոյէ:
Ծիրվէն ոդվէն հինոյէ,
Հալա-հալա-հալա նինոյէ:

Կիղիցին բէյը գացուծի,
Հալա-հալա-հալա նինոյէ:
Պըր նըշանվէմ ացուծի,
Հալա-հալա-հալա նինոյէ:

Քարիցօզ գրտլվիցու,
Հալա-հալա-հալա նինոյէ:
Պաքօզը ծիծաղդիցու,
Հալա-հալա-հալա նինոյէ:



Եթե ունեք նյութեր, որոնք կարող են տեղ գտնել այս էջում, խնդրում ենք կապվել մեզ հետ

  1. No comments yet.
(չի հրապարակվում)
:good: 
:bye: 
:negative: 
:scratch: 
:wacko: 
:yahoo: 
B-) 
:heart: 
:rose: 
:-) 
:whistle: 
:yes: 
:cry: 
:mail: 
:-( 
:unsure: 
;-) 
 

  1. No trackbacks yet.