2009-2010 տեղեկագիր
Հայաստանում «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի առաջին հավաքը տեղի է ունեցել 07.02.2009թ-ին: Հավաքին ներկա էին 45 երիտասարդներ: Այժմ անդամների թիվը կազմում է 120 հոգի:
- Ժողովներ
- Միջոցառումներ
- Դասախոսություններ
- Ներկայացումներ
- Կայք
- Նամակներ
- Չկատարված ծրագրեր
- Ծախսված գումարներ, ֆոնդ
- Հովանավորություններ
Ժողովներ
«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը այս մեկ տարվա գործունեության ընթացքում ունեցել է 27 վարչական ժողովներ և մեկ ընդհանուր ժողով: Վարչության անդամներից Բալաբանյան Հովհաննեսը, Բալաբանյան Աբրահամը, Ղսզարյան Սոսին, Շաննակյան Հասմիկը, Այնտաբյան Վիկտորյան մասնակցել են հայրենակցական միության կողմից հրավիրված 4 ժողովներին:
Միջոցառումներ
- «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի առաջին հավաքը: Տեղի ունեցավ 07.02.2009թ. Նարեկացի արվեստի միությունում (ՆԱՄ), Ս. Սարգիսի տոնին: Կամավորներից ընտրվեց ժամանակավոր վարչություն:
- Սուրբ Զատիկ: Միջոցառումը տեղի ունեցավ 11.04.2009թ. ՆԱՄ-ում:
- Երթ և Պսակադրություն Ծիծեռնակաբրդում: 24.04.2009թ. երիտասարդ մուսալեռցիները Հայրենակցական միության հետ միասին բարձրացան Եղեռնի հուշարձան:
- Առաջին ընդհանուր ժողովը: Տեղի ունեցավ 24.05.2009թ. Բյուրականում` Հովսեփ Սեֆերյանի տանը: Հաստատվեց կանոնադրությունը, ընտրվեց 9 հոգանոց վարչական կազմ, խորհրդական, 3 հոգանոց վերաքննիչ հանձնախումբ:
- Ավարտականների միջոցառում: Տեղի ունեցավ 19.07.2009թ. Բյուրականում: Բոլոր ավարտականներին (դպրոց, համալսարան, մագիստրատուրա) միության կողմից նվիրվեցին անվանական գրիչ-հուշանվերներ :
- Շաբաթօրյակ Մուսալեռում: Տեղի ունեցավ 06.09.2009թ.: Հայրենակցական միության և երիտասարդական թևի անդամների ջանքերով բարեկարգվեց Մուսալեռան հուշարձանի տարածքը:
- Մուսալեռան հաղթական հերոսամարտի 94-րդ տարելիցը: Տեղի ունեցավ 20.09.2009թ.: Հարիսան բաժանելու պարտականությունը ստանձնեցին «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի անդամները:
- Միության վարչության այցը Հոկտեմբերյան: 2009թ-ի նոյեմբերի 8-ի միության վարչությունը ուղևորվեց Հոկտեմբերյան` տեղի մուսալեռցի երիտասարդների հետ ծանոթանալու և նրանց միությունը ներկայացնելու նպատակով:
- Հավաքույթ: Տեղի ունեցավ 22.11.2009թ. ՆԱՄ-ում: Միջոցառումը սկսվեց «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի համերգով: Տեղի ունեցավ փոքր վիճակահանություն:
- Մուսալեռցիների ամանորյա տոնակատարությունը: Տեղի ունեցավ 12.01.2010թ. «Մուսալեռ» ռեստորանային համալիրում: Կազմակերպել էր «Մուսալեռ» հայրենակցական միությունը: Ներկա էին 100-ից ավել մուսալեռցիներ:
- «Շողակաթ» հեռուստաընկերությունը Մուսալեռում: 24.01.2010թ. «Շողակաթ» հեռուստաընկերության և «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի համատեղ ջանքերով Մուսալեռ գյուղում պատրաստվեց հեռուստատեսային հաղորդում` կապված Սբ. Սարգսի տոնի հետ: Նկարահանումները կատարվեցին Թովմաս Թոսունյանի տանը:
- Մեր առաջին տարեդարձը և Սբ. Սարգսի տոնը: Տեղի ունեցավ 31.01.2010թ. «Մուսալեռ» ռեստորանային համալիրում: «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևում կրկնակի տոն էր:
- Սուրբ Զատիկ: Միջոցառումը տեղի ունեցավ 11.04.2010թ. ՆԱՄ-ում:
- Երթ և Պսակադրություն Ծիծեռնակաբրդում: 24.04.2010թ. երիտասարդ մուսալեռցիները Հայրենակցական միության հետ միասին բարձրացան Եղեռնի հուշարձան:
- Երկրորդ ընդհանուր ժողովը: Տեղի ունեցավ 30.04.2010թ. Ախթալայում` Մադլեն և Սերոբ Տեր-Պողոսյանների տանը: Ընտրվեց 7 հոգանոց վարչական կազմ, խորհրդական:
Դասախոսություններ
- 07.08.2009թ. ՆԱՄ-ում կազմակերպվեց դասախոսություն, որի ժամանակ Վահրամ Շեմասյանը, որը զբաղվում է մուսալեռան արխիվների հավաքմամբ, բոլորին ներկայացրեց Մուսալեռան պատմությունը:
- «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի նախաձեռնությամբ 20.02.2010թ. ՆԱՄ-ում երիտասարդների հետ տեղի ունեցավ զրույց-դասախոսություն «Երեկվա և այսօրվա երիտասարդությունը դեմ հանդիման վաղվա մարտահրավերներին» թեմայով:
Ներկայացումներ
- «Մուսա Լեռան 40 Օրը»: Բեմադրվեց 2009թ. նոյեմբերի 28-ին Սունդուկյանի թատրոնում:
- «Մուսա Լեռան 40 Օրը»: Բեմադրվեց 2010թ. ապրիլի 23-ին Սունդուկյանի թատրոնում:
- «Ոտքի դատարանն է գալիս»: Բեմադրվեց 2010թ. ապրիլի 27-ին Սունդուկյանի թատրոնում:
Կայք
Կայքը պաշտոնապես գործում է 2009.թ. հունիս ամսից: Օրեկան կայք այցելողների թիվը հասնում է 25-30 հոգու: Այստեղ տեղադրված են երիտասարդական թևի կատարած և ծրագրված բոլոր աշխատանքների մասին նյութերը: Կայքը հանդիսանում է նաև աշխարհասփյուռ Մուսալեռցիների հետ կապող օղակ:
Նամակներ
«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը մեկ տարում ստացել է երեք նամակներ: Մեկը Ռալֆ Յիրիկյանից, երկուսը` Այնջարից:
Չկատարված ծրագրեր
Չկատարված ծրագրեր են` Լուի Դարթիջ դե Ֆուրնեի արձանի պատրաստումը, Երիտասարդական թևի ակումբի բացումը, Ծառատունկը:
Ծախսված գումարներ, ֆոնդ
Մեկ տարում ծախսված ընդհանուր գումարը կազմում է 200$ + 532000 դրամ:
Մուտք եղած ընդհանուր գումարը կազմում է 700$ + 556000 դրամ: Այս գումարը գոյացել է հովանավորություններից և միջոցառումների ժամանակ անդամների կողմից:
Ֆոնդը կազմում է` 300$ + 100000 դրամ:
Հովանավորություններ
«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը շնորհակալություն է հայտնում իր բոլոր հովանավորներին և աջակիցներին.
- «Նարեկացի» արվեստի միություն (ՆԱՄ):
- Աստղիկ և Գաբրիել Փանոսյաններ
- Մադլեն և Սերոբ Տեր-Պողոսյաններ
- Հովսեփ Սեֆերյան
- Թովմաս Այնթաբյան
- Հուռի և Մովսես Թասլաքյաններ
- Ջոզեֆ Իբրաջյան
- Րաֆֆի Դուդակլյան
- Նորա և Սարգիս Շիրիկյաններ
30.05.2010
«ՄՈւՍԱԼԵՌ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈւԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԹԵՎԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ







