2010-2011 տեղեկագիր
Ժողովներ
«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը 2010-2011 տարվա գործունեության ընթացքում ունեցել է 22 վարչական ժողովներ և մեկ ընդհանուր ժողով: Վարչության անդամները մասնակցել են հայրենակցական միության կողմից հրավիրված 3 ժողովներին:
Անդամներ
«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևում գրանցված են 133 երիտասարդ մուսալեռցիներ. վերջին մեկ տարում անդամագրվել է 13 հոգի: Ստեղծված են ներքին 10 խմբեր, որոնց անդամները ընտրված են ըստ տարածաշրջանի: Յուրաքանչյուր խումբ ունի իր խմբապետը:
Գործունեություն
30.05.2010
Ժեղովի ընթացքում ընթերցվեց 2009-2010 տարեկան հաշվետվությունը, 12 թեկնածուներից փակ քվեարկությամբ ընտրվեց վարչության 7 հոգանոց նոր կազմ` Աբրահամ Բալաբանյան, Հասմիկ Շաննակյան, Վիկտորյա Անտաբյան, Սոսի Ղազարյան, Հովհաննես Դերմիշյան, Վահե Կրրիկյան և Արսեն Համբարձումյան:
Օգոստոս, 2010
Վարչության անդամներից Աբրահամ Բալաբանյանը, Արսեն Համբարձումյանը և Արամ Շարբաթյանը այցելեցին Այնջար: Հանդիպումներ են եղել Այնջարի քաղաքապետի, Հ.Յ.Դ «Կարմիր Լեռ» կոմիտեության և այլոց հետ: Համամուսալեռցիական Բ համագումարում մասնակցություն է ունեցել նաև երիտասարդական թևը: Տեղի է ունեցել եռօրյա ուխտագնացություն դեպի Մուսա լեռան պատմական վեց գյուղեր և Քեսապ:
Օգոստոս, 2010
Այնջարի 70 ամյակի առթիվ «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը Այնջարին նվիրեց մի նոր երգ` «Այնջար-70»: Երգի նախաձեռնություն` Գաբրիել Փանոսյան, խոսք և երաժշտություն` Գուսան Հայկազուն, երգի կատարողներ` Հայկ Մխոյան և «Հայկազունք» համույթ, ձևավորում` Լիլիթ Փափազյան և Աբրահամ Բալաբանյան:
16.09.2010
«Նարեկացի» արվեստի միությունում Մուսալեռան հերոսամարտի 95-ամյակի առթիվ տեղի ունեցավ լուսանկարների ցուցահանդեսի բացում` «Մուսա լեռան և Այնջարի հին ու նոր լուսանկարներ» խորագրով: Ներկայացված էին շուրջ 150 լուսանկարներ` 1915-2010թթ. բոլոր ժամանակաշրջաններով:
Լուսանկարների մեծ մասը` բացառությամբ Մուսա լեռան և Այնջարի այսօրվա լուսանկարների, բերված են Այնջարից, որտեղ նույնպես կայացել էր նմանատիպ ցուցահանդես: Լուսանկարների հեղինակներն են մուսալեռագետ Վահրամ Շեմեսյանը և Լևոն Թաշչյանը:
Օրվա վերջում ցուցադրվեց «Մուսա լեռան 40 օրը» ֆիմը հայերեն թարգմանությամբ` նկարահանված Ֆրանց Վերֆելի համանուն վեպի հիման վրա:
19.09.2010
Մուսալեռան հուշարձանից 95 ամյակին նվիրված տոնախմբության հանդիսավոր բացումը կատարեց «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի ատենապետ Աբրահամ Բալաբանյանը: Երիտասարդական թևի անդամները աշխատանքներ տարան հարիսատանը:
10.10.2010
Ժողովը արտահերթ էր: Այն վարեց երիտասարդական թևի ատենապետ Աբրահամ Բալաբանյանը: Ժողովի ընթացքում քննարկվեցին շատ հարցեր կապված վարչության աշխատանքների և երիտասարդական թևի մյուս անդամների գործունեության հետ: Ձևափոխվեց վարչության կազմը. փակ քվեարկությամբ նախկին վարչության երկու անդամների փոխարեն ընտրվեցին նոր չորս վարչականներ: Վերընտրված վարչության կազմը` Բալաբանյան Աբրահամ, Կրրկյան Վահե, Շաննակյան Հասմիկ, Ղազարյան Սոսի, Համբարձումյան Արսեն, նոր անդամներ` Շարբաթյան Արամ, Ղազարյան Վարդուհի, Գասամանյան Ծաղիկ, Մարտիրյան Վիկտորյա:
23.12.2010
Դեկտեմբերի 23-ին մուսալեռցի Ձմեռ Պապը` երիտասարդական թևի անդամ Հովհաննես Դերմիշյանը, երեխաներին անակնկալ մատուցեց Օշական գյուղի Փայլակ Բաբկենյանի անվան դպրոցում և Մասիսի շրջանի Նորամարգ գյուղի «Սոսե Մայրիկ» մանկապարտեզում: Բոլոր երեխաները ստացան ամանորյա նվերներ և ուրախ ու հիշարժան ժամանակ անցկացրին Ձմեռ Պապի հետ:
Միջոցառումը կայացավ Գաբրիել Փանոսյանի և «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի ջանքերով:
09.01.2011
Ցուցադրվեց որը ներկայացնում էր «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի երկու տարվա գործունեությունը:
«Կարին» ազգագրական պարերի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը ՆԱՄ-ում երիտասարդ մուսակեռցիների սովորեցրեց ազգային պարեր և դրանց պատմությունը:
19.02.2011
Սբ Սարգսի տոնին, մեծ խանադավռությամբ նշվեց «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի 2-րդ տարեդարձը:
Մարտ, 2011
Լոգոյում Հայաստանի Մուսալեռան հուշարձանն է` վրան գծագրված Մուսալեռան հին ու քանդված հուշարձանը: Սա խորհրդանշում է, որ չնայած մեր Հայաստանում գտնվելում, մենք միշտ վառ ենք պահում մեր սրտերում պատմական Մուսալեռը:
Մուսալեռան թմբուկի հարվածների ներքո ամուր կանգնաց երիտասարդները խորհրդանիշն են այն բանի, որ երիտասարդ սերունդը նույնպես պահպանում է իր ավանդույթները և ամուր կառչած է իր արմատներին: Երիտասարրդների քանակը կապված է Մուսալեռան վեց գյուղերի հետ:
Հավերժության նշանի 18 շերտերը խոսում են այն մասին, որ մուսալեռցի երիտասարները հավերժ հիշում են և պարտական են Մուսալեռան 18 նահատակներին:
Լոգոյի հեղինակն է Պարգև Ֆրանկյանը:
24.04.2011
Ապրլի 24-ի առավոտյան «Մուսալեռ» հայրենակցական միությունը և երիտասարդական թևը երթ կատարեցին դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք` հարգանքի տուրք մատուցելու 1915թ. 1.5 մլն. նահատակներին:
16.05.2011
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Մարի Ռոզ Աբւսեֆյանը հանդես եկավ մենաներկայացմամբ: Շուրջ երեք ժամ նա պատկերավոր ներկայացրեց Ֆրանց Վերֆելի «Մուսա Լեռան 40 Օրը» վեպը:
Մարի Ռոզ Աբուսեֆյանին լսելու բախտ վիճակվեց նաև «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի անդամներին:
Կայք
Կայքը պաշտոնապես գործում է 2009.թ. հունիս ամսից: Օրեկան կայք այցելողների թիվը հասնում է 35-40 հոգու: Պարունակում է 16 էջեր, 72 գրառումներ` 33 կատեգորիաներով:
Ֆոնդ
Ֆոնդը կազմում է` 260 $:
Հովանավորություններ
«ՄՈւՍԱԼԵՌ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈւԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԹԵՎԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
29.05.2011







