Երթ դեպի Ծիծեռնակաբերդ
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Ծիծեռնակաբերդ, Սբ. Զատիկ | April 24th, 2011

Ապրլի 24-ի առավոտյան «Մուսալեռ» հայրենակցական միությունը և երիտասարդական թևը երթ կատարեցին դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք` հարգանքի տուրք մատուցելու 1915թ. 1.5 մլն. նահատակներին:


Տարին բացառիկ է նրանով, որ Հայոց Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցը համընկավ Սբ. Զատիկի տոնի հետ:
«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը շնորհավորում է բոլորի Սբ. Զատկը. «Շինիֆիր Սուրբ Զադաք»:
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐԻԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ, ՕՐՀՆԻԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ
ՄԱՀԱԶԴ
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Մուսալեռցիներ | April 21st, 2011
Ապրիլի 21-ին 48 տարեկան հասակում կյանքից հեռացավ Տիգրան Փայլակի Զեյթլյանը` «Մուսալեռ» հայրենակցական միության փոխնախագահ Սարգիս Զեյթլյանի եղբայրը:
«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը իր խորին ցավակցությունն է հայտնում Տիգրանի հարազատներին և Զեյթլյան գերդաստանին:
Տիգրան Զեյթլյանը տաղանդավոր արվեստագետ էր, քանդակագործ: Ժամանակին ունեցել է ազգագրական պարերի խումբ: Տիգրանը Ղարաբաղյան պատերազմի մասնակից է և այդ տարիներին Ղարաբաղի գյուղերում ձևավորել է երեխաների ազգագրական պարային խմբեր:
Մարո Քեշիշյանը ճանաչվել է «ՏԱՐՎԱ ԿԻՆ»
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` Մուսալեռցիներ | March 30th, 2011

Ծագումով մուսալեռցի Մարո Քեշիշյանը արժանացել է ԱՄՆ-ի ամենամյա «ՏԱՐՎԱ ԿԻՆ» տիտղոսին` հայ համայնքին աջակցելու և շատ միջոցառումներում ու ձեռնարկներում իր աջակցությունը ցուցաբերելու համար:
Մարո Քեշիշյանը ծնվել և մեծացել է Լիբանանում, 8 տարի եղել է հայկական դպրոցի տնօրեն:
1984թ. տեղափեխվել է ԱՄՆ և գլխավորել Լոս-Անջելեսի ՀՄԸՄ-ի մասնաճյուղը: Մարո Քեշիշյանը շուրջ 20 տարի եղել է «Ասպարեզ» թերթի թղթակիցը և գրել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մասին:
1990թ. Մարոն մասնակցել է ՀՄԸՄ-ի Հայաստանի մասնաճյուղի ստեղծման աշխատանքներին:
Այժմ Մարո Քեշիշյանը Հայ օգնության միության գործադիր քարտուղարն է:
Ըստ Tert.am-ի:
«ՄՈւՍԱԼԵՌ» հայրենակցական միության երիտասարդական թևը ունի նոր ԼՈԳՈ
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` ԼՈԳՈ | March 19th, 2011
«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի նորաստեղծ լոգոն էլ ավելի լավ է արտահայտում Մուսալեռան ոգին, երիտասարդների նոր շունչը և երիտասարդական թևի նպատակը:
Լոգոյում Հայաստանի Մուսալեռան հուշարձանն է` վրան գծագրված Մուսալեռան հին ու քանդված հուշարձանը: Սա խորհրդանշում է, որ չնայած մեր Հայաստանում գտնվելում, մենք միշտ վառ ենք պահում մեր սրտերում պատմական Մուսալեռը:
Մուսալեռան թմբուկի հարվածների ներքո ամուր կանգնաց երիտասարդները խորհրդանիշն են այն բանի, որ երիտասարդ սերունդը նույնպես պահպանում է իր ավանդույթները և ամուր կառչած է իր արմատներին: Երիտասարրդների քանակը կապված է Մուսալեռան վեց գյուղերի հետ:
Հավերժության նշանի 18 շերտերը խոսում են այն մասին, որ մուսալեռցի երիտասարները հավերժ հիշում են և պարտական են Մուսալեռան 18 նահատակներին:
Լոգոյի հեղինակն է Պարգև Ֆրանկյանը, ում «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը հայտնում է իր խորին շնորհակալությունը:
Էդվարդ Նալբանդյանը ծաղկեպսակ է դրել Ֆրանց Վերֆելի շիրիմին
Հեղինակ` Abraham Balabanyan | Կատեգորիաներ` «Մուսա Լեռան 40 Օրը», Ֆրանց Վերֆել | March 2nd, 2011

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը այցելել է Ավստրիայի խորհրդարան, ուր հանդիպել է օրենսդիր մարմնի երկրորդ նախագահ Ֆրից Նոյգեբաուերի հետ:
Հանդիպմանը քննարկվել են հայ-ավստրական փոխգործակցության զարգացման, երկու երկրների խորհրդարանների միջև կապերի խորացմանը վերաբերող, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում Հայաստանի և Ավստրիայի պատվիրակությունների համագործակցության հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին:
Ֆրից Նոյգեբաուերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցության հիմնական ուղղությունները, Հայաստանում իրականացվող բարեփոխումները:
Էդվարդ Նալբանդյանը նաև ներկա է գտնվել Խորհրդարանի լիագումար նիստին, որտեղ պատգամավորները ծափահարությամբ ողջունել են Հայաստանի արտգործնախարարի ներկայությունը նիստերի դահլիճում:
Առավոտյան Էդվարդ Նալբանդյանը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել ավստրիացի ականավոր գրող, «Մուսա լեռան քառասուն օրը» գրքի հեղինակ Ֆրանց Վերֆելի շիրիմին:
Վիեննայում Էդվարդ Նալբանդյանն այցելել է նաև Վիեննայի Մխիթարյան միաբանություն, որն այս տարի նշում է իր 200-ամյակը: Նախարար Նալբանդյանը շրջայց է կատարել և ծանոթացել եկեղեցում, թանգարանում և գրադարանում ընթացող վերանորոգման աշխատանքներին, հանդիպել միաբանության անդամների հետ:
Ըստ TERT.am կայքի:







