Մուսալեռցիներ
Լուի Դարթիջ դե Ֆուրնե
Մուսալեռցիների ազատարար նավապետը, 1915:
Ծնվել է 1856թ.-ին Պուտանգեսում (Ֆրանսիա) և մահացել է 1940թ.-ին: 1909թ.-ին դարձել է ֆրանսիական ծովակալ: Մասնակցել է Բալկանյան պատերազմին (1912-1913): Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ` 1915թ.-ի փետրվարի 15-ին նշանակվել է ֆրանսիական 3-րդ նավատորմի հրամանատար և հաստատվել է Սիրիայում: Այդ նավատորմի պարտականությունն էր Թուրքիայի ծովային հարձակումները կասեցնելը:
Այս ժամանակշրջանում Մուսա լեռան ժողովուրդը ապստաբել էր Թուրքական պետության դեմ, բարձրացել էր Մուսա լեռը և անհավասար կռիվ էր մղում թուրքական բանակի դեմ` հույս ունենալով, որ որևէ ռազմանավ իրենց օգնության կհասնի: Այդ պատճառով մեծ խաչ էին պատրաստել լեռան վրա ու պարզել ծովի ուղղությամբ: Երբ այս նավատորմը անցնում էր այս շրջանով, ծովակալը նկատեց խաչը և մոտեցավ դեպի ծովափ: Մուսալեռցիները արդեն պատրաստել էին նամակ երկու լեզուներով` անգլերեն և ֆրանսերեն, և լողալով մոտեցան ռազմանավին ու նամակը հանձնեցին նավապետին` խնդրելով կանանց և երեխաներին ապահով տեղ տեղափոխել, ինչպես նաև զենք տրամադրել` կռիվը շարունակելու համար: Նավապետը, չսպասելով Ֆրանսիայի կողմից ուշացող թույլտվությանը, իր պատասխանատվությամբ ողջ ժողովրդին տեղափոխեց Պորտ Սաիդ (Եգիպտոս):
Մանրամասներ Թովմաս Այնթաբյանի հետ զրույցից
![]()
Ֆրանց Վերֆել
<<Մուսա լեռան 40 օրը>> վեպի հեղինակը, 1933:
Ծնվել է 1890թ.-ին սեպտեմբերի 10-ին Պրահայում (Չեխիա) և մահացել 1945թ.-ին օգոստոսի 26-ին: Եղել է հարուստ գործարարի զավակ: Վերֆելը համարվում է ավստրիացի աշխարհահռչակ գրող, բանաստեղծ: Նրա ամենահայտնի ստեղծագործություններից է <<Մուսա լեռան 40 օրը>> վեպը, որը գրվել է 1933թ.: Այն թարգմանվել է տասնյակ լեզուներով ու մեծ ճանաչում գտել ողջ աշխարհում:
Առաջին տպագրությունը եղել է 1933թ. նոյեմբերին գերմաներեն լեզվով: Այն հիմնված է իրական փաստերի վրա և գերազանց կերպով նկարագրում է մուսալեռցիների անկոտրում կամքը, ոգին, նրանց մղած հերոսամարտը ու թուրքերի դաժանությունը:
![]()
Եթե ունեք նյութեր, որոնք կարող են տեղ գտնել այս էջում, խնդրում ենք կապվել մեզ հետ:







