Այսօր: Հինգշաբթի, 18 Հուլիսի 2019թ.
Մուսալեռի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄՈՒՍԱԼԵՌ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 12
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մուսալեռ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մուսալեռ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Մուսալեռ, 6-47-22, [email protected]

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 ապրիլի 2019 թվականի N 12

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄՈՒՍԱԼԵՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 2.4053 ՀԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ (ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՐՈՏԱՎԱՅՐ) ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի ապրիլի 12-ի N 24 որոշումը՝ որոշում եմ.

  1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 04-069-0152-0014 ծածկագրով 2.4053 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը օտարել աճուրդային կարգով:

1)     Աճուրդով վաճառքի մեկնարկային գին սահմանել 400 դրամ 1 քմ համար, ընդամենը՝ 9 621 200 (ինը միլիոն վեց հարյուր քսանմեկ հազար երկու հարյուր) դրամ, որը կազմում է այդ հողակտորի կադաստրային արժեքի 100%-ից ոչ պակաս:

2)    Մեկ աճուրդային քայլ սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 481 060 (չորս հարյուր ութսունմեկ հազար վաթսուն) դրամ:

2.Առաջարկել համայնքի ղեկավարին իրականացնել սույն որոշումից բխող իրավական գործառույթներ:

           3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄՈՒՍԱԼԵՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner