Այսօր: Երեքշաբթի, 18 Հունիսի 2019թ.
Մուսալեռի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄՈՒՍԱԼԵՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.02.19 Մուսալեռի համայնքապետարանում կայացավ համայնքի զարգացման հնգամյա ծրագրի քննարկում
 Արմավիրի մարզի Մուսալեռի համայնքապետարանում համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ համայնքի զարգացման հնգամյա ծրագրի քննարկում: Հանդիպմանը ներկա էին համայնքի ավագանու անդամներ, համայնքի բնակիչներ: Քննարկման դրված 2019 թվականի փետրվարի 5-ի  N 8 որոշումը, որով հաստատվել էր համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը, ևս մեկ անգամ ներկայացվեց ներկա գտնվողներին:ՀՀ Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի 2019 թվականի տարեկան աշխատանքային պլանի (ՏԱՊ-ի) մշակման հիմնական նպատակն է՝ ապահովել համայնքի ավագանու կողմից հաստատված  համայնքի հնգամյա զարգացման ծրագրով (ՀՀԶԾ-ով) սահմանված համայնքի տեսլականի, ռազմավարության, ոլորտային նպատակների և ծրագրերի իրագործումը: Այն հանդիսանում ... Մանրամասն
05.06.17 .

ՀԱՐԳԵԼԻ՛ ԲՆԱԿԻՉՆԵՐ

Վճարելով ձեր հարկերը, դուք ներդրում եք կատարում գյուղի կարիքների բավարարման և զարգացման գործում: Վճարված հարկերն ամբողջությամբ ուղղվում են համայնքի մանկապարտեզի պահպանմանը, գիշերային լուսավորության ապահովմանը, աղբահանության, գյուղում մի շարք այլ ընթացիկ աշխատանքների իրականացմանը: Ուստի առաջարկում ենք համագործակցել գյուղապետարանի հետ՝ կատարելով ձեր հարկային պարտավորությունները: Տեղեկացնում ենք նաև, որ հարկերի մարումը կարող եք կատարել մասերով:

Ձեր հարկերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այցելելով գյուղապետարան կամ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարին՝ 0231 6 47 22:

Հարգանքներով՝ Մուսալեռի գյուղապետարան:

 

01.06.17 Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Երեխաները հասարակության ամենախոցելի անդամներն են: Նրանք պահանջում են մեծ ուշադրություն, սեր և ջերմություն:

Հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Մուսալեռի մանկապարտեզում մեծ խինդով նշվեց:

Մանկապարտեզի անձնակազմը ջանք չէր խնայել, որպեսզի փոքրիկների օրն անցներ անակնկաներով և խաղերով լի, ինչն էլ ապահովեցին հրավիրված ծաղրածուները:

26.05.17 Ֆր. Վերֆելի անվան դպրոցը ճանապարհեց ևս մեկ սերունդ

Այսօր Մուսալեռ համայնքում նշվեց ուսումնական տարվա ավարտը ազդարարող «Վերջին զանգը»: Մեր դպրոց էին հյուրընկալվել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը և այլ պատվավոր հյուրեր: Ցերեկույթն անցավ բարեմաղթանքներով լի ջերմ մթնոլորտում: Պարոն Ղահրամանյանն իր խոսքում կարևորեց պատանիների դերը մեր պետականության ապահովման գործում և մաղթեց նրանց լինելու լավագույնը իրենց ոլորտում: Մուսալեռի գյուղապետարանը ևս միանում է հնչած բարեմաղթանքներին՝ մեր շրջանավարտներին ցանկանալով իրենց առջև դրված նպատակների իրականացում և բազում նվաճումներ:

14.04.17 Սուրբ Զատիկը Մուսալեռի մանկապարտեզում

Ապրիլի 16-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի հրաշափառ հարությունը:

Տոնը նաև կոչվում է Զատիկ  (զատում, բաժանում, հեռացում և վերադարձ առ Աստված):

Այսօր Մուսալեռի մանկապարտեզում այն հատուկ ձևով նշվեց:

Քրիստոս հարյավ ի մեռելոց 

Օրհնյալ է հարությունը  Քրիստոսի:

Հենց այս խոսքերով էլ մանուկները սկսեցին միջոցառումը: Այն ուղեկցվեց երգով, պարով ու ոտանավորներով, ինչին էլ հաջորդեց երեխաների ավանդական ձվակռիվը:

 

1


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Մուսալեռ

6-47-22


Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄՈՒՍԱԼԵՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner