Այսօր: Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2020թ.
Մուսալեռի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄՈՒՍԱԼԵՌ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
28.09.20 Հաղթանակը մե՛րն է լինելու

Մեր հաղթանակն այլընտրանք չունի...

Մեզ հետ է ամբողջ հայ ժողովուրդը:

Մեզ հետ է արդարությունը:

Մեզ հետ է Աստված:

Հաղթանակը մե՛րն է լինելու:

Ծնկի եմ եկել քո առաջ ի՜մ Տեր,

Պահպանի՜ր ազգիս,

Մի՜ թող պատերազմ ,

Ամեն զինվորի առ քո գիրկը Տեր,

Պաշտպանի՜ր նրանց, որ վախ չունենան...

Աստված պահապան հայ զինվորին, հայ ազգին, Հայաստանին, Արցախին...

28.09.20 Հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի
Սիրելի համագյուղացիներ,
Հիմա կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:
Զորքերին կցագրված անձնակազմերին կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ:
Հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի:

Հաղթանակած ետ վերադառձեք,մեր քաջ տղաներ, համախմբվեք աշխարհի բոլոր հայեր եւ ճանապարհ բացեք դեպի հաղթանակ...

Մենք գոյատևելու ենք Ձեր շնորհիվ:Աստծուն պաշտող ազգը չի կարող կործանվել:

ՊԻՏԻ ԱՊՐԵՆՔ,

ՊԻՏԻ ՀԱՂԹԵՆՔ,

ՊԻՏԻ ԴԻՄԱՆԱՆՔ,

ՊԻՏԻ ...

 

22.09.20 Հայաստանի Հանրապետության Անկախության 29-րդ տարելիցը
Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 29-րդ տարեդարձը: 29 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95% մասնակցության պարագայում ընտրողների 99.5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Հաջորդ օրը հրապարակվեց ՀՀ անդրանիկ անկախ օրենսդիր մարմնի դիմումը հայ ժողովրդին. «Ազատության ճանապարհին մեզ սպասում են նոր փորձություններ, դա ամենօրյա քննություն է լինելու մեզ համար: Պահպանենք մեր ոգեւորությունը, բայց համակվենք իրապաշտությամբ, շարունակենք մնալ երազող, բայց սթափ դատողությամբ»:Երկու ... Մանրամասն
17.09.20 Մուսա լեռան 40-օրյա հերոսամարտ
Ուղիղ 105 տարի առաջ այս օրը, 1915 թվականի սեպտեմբերին, հաղթանակով ավարտվեց Մուսա լեռան 40-օրյա հերոսամարտը: 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իշխող երիտթուրքերի կառավարության կողմից ծրագրված և իրականացված հայ ազգաբնակչության տեղահանությունների զոհ դարձան անգամ երկրի ամենահեռավոր անկյուններում գտնվող հայկական բնակավայրերի խաղաղ բնակիչները: Այդ մեծ ոճրագործության դեմ հայ ժողովրդի մղված հերոսամարտերի շարքում առանձնանում է Միջերկրական ծովի ափամերձ տարածքում գտնվող Սուեդիայի շրջանի 6 հայկական գյուղերի բնակիչների ազատամարտը:Բարձրանալով Մուսա լեռ և այնտեղ կազմակերպելով ինքնապաշտպանությունը` մուսալեռցիները 40 օր շարունակ կարողացան հաջողությամբ ետ մղել թուրքական կանոնավոր բանակի հարձակումները և ... Մանրամասն
16.09.20 Մուսա լեռան հերոսամարտի 105-ամյակի մասին

Սեպտեմբերի 20-ին Մուսա լեռան հերոսամարտի 105-ամյակն է:

Հուշահամալիրում ավանդական դարձած բազմամարդ միջոցառումն այս տարի որոշակի սահմանափակումներով կլինի` պայմանավորված կորոնավիրուսային հիվանդությամբ:

Տոնակատարությանը կորոնավիրուսով չվարակվելու և չվարակելու նպատակով «Մուսալեռ» հայրենակցական միութեան ատենապետ Պերճ Ղազարյանը հորդորում է այս տարի սեպտեմբերի 20-ին տանը մնալ, հերոսական դրվագներով լի տոնն ընտանեկան միջավայրում նշել և պատրաստել սեպտեմբերի 20-ի կիրակնօրյա հարիսան ու վայելել այն՝ որպես մատաղ:

1


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Մուսալեռ

6-47-22


Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄՈՒՍԱԼԵՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner