Այսօր: Երեքշաբթի, 18 Հունիսի 2019թ.
Մուսալեռի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄՈՒՍԱԼԵՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտարարություն



ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Գոհար Սայադյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
08/04/2019
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
31/12/2019
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ 

              Ծրագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետության բոլոր հա­մայնք­­ներում ագրոպարենային ոլորտում ֆիզիկական և իրա­վաբանական անձանց կողմից իրականացվող զարգացման ծրագրերի վարկա­վորմանը։

Ծրագրի պայմաններն են՝

  • 5 % տոկոսադրույք,
  • գյուղատնտեսական կոոպերատիվներին՝ 3 %,
  • սոցիալական աջակցություն ստա­ցող սահմանամերձ բնակա­վայրերի տնտեսավարողներին՝ 0 %,
  • վարկի գումարը՝ 3-15 մլն դրամ,
  • վարկի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի,
  • մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս։

              Վարկի վաղաժամկետ վճարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն սահ­մանվում

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել http://www.minagro.am/ պաշտոնական կայք էջ, դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության պլանավոր­ման և զարգացման վարչություն, հեռ.՝  (011) 56-12-35, (011) 52-52-32 կամ զանգահարել թեժ գիծ 055 541968

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ  ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ
  
ՏԵԽՆԻԿԱՅԻ  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ` ԼԻԶԻՆԳԻ
   
ՊԵՏԱԿԱՆ  ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ 

        Նշված ծրագրի շրջանակներում գյուղատնտեսությունում տնտեսավարողները հնարավորություն ունեն ձեռք բերելու գյուղատնտեսական տեխնիկա։

              Ծրագրի պայմաններն են՝

  • 20% կանխա­վճար,
  • լիզինգի տարեկան 2 % տոկոսադրույք,
  • ձեռք բերվող տեխնիկաների արժեքների հանրագումարը 1 տնտեսավարողին՝ 200 մլն դրամ,
  • մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան 6 ամիս,
  • մարման ժամկետը՝

 կոմբայնների համար`  10 տարի,

 տրակտորների համար` 6 տարի,

 հավաքիչ-մամլիչների, շարքացանների համար` 3 – 6 տարի,

 այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար` 3 տարի:

 Ընդ որում տրակտորներ և այլ գյուղտեխնիկա միևնույն շահառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում մարման ժամկետը կարող է սահմանվել

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել http://www.minagro.am/ պաշտոնական կայք էջ, դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարության պլանավորման և զարգացման վարչություն (հեռ. 011 56-12-35, 011 52-52-32) և անասնաբուծության և անասնաբուժության վարչություն (հեռ. 011 52-93-33) կամ զանգահարել թեժ գիծ 055 541968

 

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր

Ծրագրի շրջանակներում մթերումների կազմակերպման, այդ թվում՝ կանխավճարների տրամադրման նպատակով նպատակային վարկեր են տրամադրվում պտուղբանջարեղեն, խաղող և կաթ մթերող անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, այդ թվում՝ գյուղատնտեսական կոոպերատիվներին։

Ծրագրի պայմաններն են՝

  • 3% տոկոսադրույք,
  • սոցիալական աջակցություն ստա­ցող սահմանամերձ բնակա­վայրերի տնտեսավարողներին՝ 0 %,
  • վարկի գումարը՝ մինչև 1,5 մլրդ դրամ,
  • վարկի մարման ժամկետը՝ մինչև 1 տարի,
  • մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ՝ 2-3 ամիս։

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել http://www.minagro.am/ պաշտոնական կայք էջ, դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ագրովերամշակման զարգացման վարչություն, հեռ.՝  (011) 23-54-71, (011) 23-01-80 կամ զանգահարել թեժ գիծ 055 541968

Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիր

 

Ծրագրի շրջանակներում ագրոպարենային ոլորտներում գործող ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, այդ թվում՝ գյուղատնտեսական կոոպերատիվներին, հնարավորություն է տրվում լիզինգով ձեռք բերելու  անհրաժեշտ սարքավորումնե

 Ծրագրի պայմաններն են՝

  • կանխավճարի չափը՝ 20 %
  • 4% տոկոսադրույք,
  • սոցիալական աջակցություն ստա­ցող սահմանամերձ բնակա­վայրերի տնտեսավարողներին՝ 0 %,
  • յուրաքանչյուր լիզինգառուի կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը՝ մինչև 450 մլն դրամ,
  • լիզինգի մարման ժամկետը՝ մինչև 8 տարի,
  • մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ՝ 3 ամիս։

Ծրագրի շրջանակներում լիզինգի պայմանագրով տնտեսավարողներին տրամադրվում են հետևյալ ոլորտներում օգտագործվող սարքավորումներ՝

անասնաբուծություն, այդ թվում՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, մեղվաբուծություն, ձկնաբուծություն, արդյունագործական գազանաբուծություն,

բուսաբուծություն, այդ թվում՝ ջերմոցային տնտեսություն,

սառնարանային տնտեսություն, այդ թվում` կաթի մթերման կայաններ և կաթ տեղափոխող իզոթերմիկ ցիստերներ,

թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն,

սպանդանոցային տնտեսություն,

ագրովերամշակող արդյունաբերություն,

ագրոպարենային ոլորտի այլ գործունեություն

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել http://www.minagro.am/ պաշտոնական կայք էջ, դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ագրովերամշակման զարգացման վարչություն, հեռ.՝  (011) 23-01-80 կամ զանգահարել թեժ գիծ 055 541968

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

                    Ծրագրի շրջանակում տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն ունեն ձեռք բերել տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ տեղական տնտեսություններից կամ ներկրել այլ երկրներից

Ծրագրի պայմաններն են՝

  • երինջներ և 14-17 ամսական էգ մատղաշ
  • 2 % տոկոսադրույք,
  • վարկի մարման ժամկետը՝ 5 տարի,
  • արտոնյալ ժամկետ՝ 1 տարի,
  • վարկի գումարը՝ առավելագույնը 300 մլն դրամ,
  • 1 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանու համար՝ առավելագույնը՝ 1 մլն դր

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել http://www.minagro.am/ պաշտոնական կայք էջ, դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչություն՝ հեռ․011 52 93 33 կամ զանգահարել թեժ գիծ 055 54 19 68։

            ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ                                         ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱՎՃԱՐՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Ծրագրի շրջանակներում կսուբսիդավորվեն պտղատու և խաղողի այգիներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրված նպատակային վարկերի տոկոսադրույքները։

Ծրագրի պայմաններն են՝

  • 0,5 – 10 հա խաղողի կամ ինտենսիվ պտղատու այգի
  • 2 % տոկոսադրույք,
  • կոոպերատիվների և սոցիա­լական աջակցություն ստա­­ցող սահմանամերձ բնակավայրերի հա­մար՝ 0 %,
  • վարկի մարման ժամկետը՝ մինչև 7 տարի,
  • արտոնյալ ժամկետ՝ մինչև 1 տարի:

Ըստ շահառուի ցանկության՝ կարկտապաշտպան ցանցերը կարող են տեղակայվել կամ կապալառու կազմակերպության կամ շահառուի կողմից։

      Յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկերի առավելագույն չափերնեն՝

Ա. Կապալառուկազմակերպությանմիջոցովտեղակայելուդեպքում՝

  • խաղողի այգի՝ 36 մլն դրամ,
  • ինտենսիվ պտղատու այգի՝ 85 մլն դրամ:

          Բ. Շահառուի միջոցով տեղակայելու դեպքում՝

  • խաղողի այգի՝ 28.8 մլն դրամ,
  • ինտենսիվ պտղատու այգի՝ 68 մլն դրամ:

     Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել http://www.minagro.am/ պաշտոնական կայք էջ, դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչություն՝ հեռ. 011-52-34-11; 011-52-37-93 կամ զանգահարել թեժ գիծ 055 541968

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽԱՂՈՂԻ, ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՎ ՄՇԱԿՎՈՂ ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱՊՏՂԱՆՈՑՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրով նախատեսվում է շահառուներին տրամադրել սուբսիդավորված վարկային միջոց կամ կատարված ծախսերի փոխհատուցում։

Տարբերակ 1

Եթե ցանկանում եք վերցնել սուբսիդավորված վարկ

Ծրագրի պայմաններն են՝

  • 0,5 – 10 հա խաղողի կամ ինտենսիվ պտղատու այգի
  • 0,5 – 3 հա հատապտղանոց
  • 2 % տոկոսադրույք,
  • նվազագույնը 3 հա այգի հիմնող կոոպերատիվների և սոցիա­լական աջակցություն ստա­­ցող սահմանամերձ բնակավայրերի հա­մար՝ 0 %,
  • վարկի մարման ժամկետը՝ 8 տարի,
  • արտոնյալ ժամկետ՝ 5 տարի:

 

Ծրագրով նախատեսված է այգու հիմնում իրականացնել կապալառու կազմակերպության կամ շահառուի միջոցով:

Ծրագրի մեկ շահառուին տրվող վարկի առավելագույն չափերն են՝

Ա. եթե այգեհիմնումն իրականացնում է կապալառու կազմակերպությունը.

  • խաղողի այգի՝ 108 մլնդրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 144 մլնդրամ,
  • ինտենսիվ պտղատու այգի՝ 187 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 248 մլն դրամ,
  • հատապտղանոց՝ 69.6 մլն դրամ (կարկտապաշտպան ցանց նախատեսված չէ):

Բ. եթե այգեհիմնումն իրականացնում է շահառուն.

  • խաղողի այգի՝ 86 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 115.2 մլն դրամ,
  • ինտենսիվ պտղատու այգի՝ 149 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 198 մլնդրամ,
  • հատապտղանոց՝ 55.8 մլն դրամ (կարկտապաշտպան ցանց նախատեսված չէ):

 

Տարբերակ 2

Եթե ցանկանում եք ստանալ ծախսերի փոխհատուցում

Ծրագրի պայմաններն են՝

  • 0,5 – 5 հա խաղողի այգի,
  • 0,5 – 3 հա հատապտղանոց կամ ինտեսնիվ պտղատու այգի,
  • փոխհատուցման չափը՝ 40 %,
  • նվազագույնը 3 հա այգի հիմնող կոոպերատիվների և սոցիա­լական աջակցություն ստա­­ցող սահմանամերձ բնակավայրերի հա­մար՝ 50 %:

Յուրաքանչյուր շահառուին հատկացվող փոխհատուցման առավելագույն գումարը հաշվարկվում է 1 հեկտար այգեհիմնման հիմնական ծախսերի հետևյալ առավելագույն սահմանաչափերի համար.

Ա. եթե այգու հիմնումն իրականացնում է կապալառու կազմակերպությունը.

  • խաղողի այգի՝ 8.3 մլնդրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 9.3 մլնդրամ,
  • ինտենսիվ պտղատու այգի՝ 15.4 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 21.5 մլն դրամ,
  • հատապտղանոց՝ 17.6 մլն դրամ (կարկտապաշտպան ցանց նախատեսված չէ):

Բ. եթե այգեհիմնումն իրականացնում է Շահառուն.

  • խաղողի այգի՝ 6.7 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 958 մլն դրամ,
  • ինտենսիվ պտղատու այգի՝ 11.7 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 16.6 մլնդրամ,
  • Հատապտղանոց՝ 14 մլն դրամ (կարկտապաշտպան ցանց նախատեսված չէ): 

      Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել http://www.minagro.am/ պաշտոնական կայք էջ, դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչություն՝ հեռ. 011-52-34-11; 011-52-37-93 կամ զանգահարել թեժ գիծ 055 541968

ՈՌՈԳՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցված տարածքներում՝ բացառությամբ ջերմատների և ջերմոցային տնտեսությունների, ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար պետական աջակցության ծրագրով նախատեսվում է շահառուներին տրամադրել սուբսիդավորված վարկային միջոց կամ կատարված ծախսերի փոխհատուցում։

Շահառուի հայեցողությամբ՝ կաթիլային կամ անձրևացման համակարգերը (մոտեցնող խողովակ, գլխամասային հանգույց և բաշխիչ ցանց) կարող են տեղադրվել կամ կապալառու կազմակերպության կամ շահառուի կողմից։

Յուրաքանչյուր շահառուին հատկացվող վարկի կամ փոխհատուցման առավելագույն գումարը հաշվարկվում է 1 հա հողատարածքում, անկախ մշակաբույսից, ոռոգման արդիական համակարգերի ներդրմանն ուղղված ծախսերի հետևյալ առավելագույն սահմանաչափերի համար.

ա. եթե ոռոգման արդիական համակարգերի ներդրումն իրականացնում է կապալառու կազմակերպությունը (հաշվի են առնվում նաև սխեմայի կազմման և ներդրման աշխատանքները)՝

  • կաթիլայինոռոգմանհամակարգիհամար՝2.2մլնդրամ,
  • անձրևացման համակարգիհամար՝2.7մլնդրամ,

բ. եթե ոռոգման արդիական համակարգերի ներդրումն իրականացվում է առանցկապալառու կազմակերպության (հաշվի են առնվում միայն կապիտալ ծախսերը).

  • կաթիլայինոռոգմանհամակարգիհամար՝1.6մլնդրամ,
  • անձրևացման համակարգիհամար՝ 1.9մլնդրամ:

Տարբերակ 1-ին

Եթե ցանկանում եք վերցնել սուբսիդավորված վարկ.

Ծրագրի պայմաններն են՝

  • 2 % տոկոսադրույք,
  • առնվազն 3 հա հողատարածքումներդնողկոոպերատիվներին, գերնորմատիվայինջրապահան­ջարկունեցողհողատարածքներում և սոցիա­լական աջակցություն ստա­­ցող սահմանամերձ բնակավայրերի հա­մար՝ 0 %,
  • վարկի առավելագույն գումարը՝ 150 մլն դրամ՝ աշխատանքները կապալառուի միջոցով իրականացնելու դեպքում, 110 մլն դրամ՝ աշխատանքներն առանց կապալառուի իրականացնելու դեպքում,
  • վարկի մարման ժամկետը՝ մինչև 3 տարի,
  • արտոնյալ ժամկետ՝ տարեկան մինչև 6 ամիս:

Վարկի վաղաժամկետ վճարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն սահ­մանվում։

 

Տարբերակ 2-րդ

Եթե ցանկանում եք ստանալ ծախսերի փոխհատուցում.

Ծրագրի պայմաններն են՝

  • փոխհատուցման չափը՝ 16 %,
  • առնվազն 3 հա հողատարածքում ներդնող կոոպերատիվներին, գերնորմատիվային ջրապահան­ջարկ ունեցող հողատարածքներում և սոցիա­լական աջակցություն ստա­­ցող սահմանամերձ բնակավայրերի հա­մար՝ 18 %,
  • փոխհատուցվող առավելագույն գումարը՝ 10 մլն դրամ՝ աշխատանքները կապալառուի միջոցով իրականացնելու դեպքում, 8 մլն դրամ՝ աշխատանքներն առանց կապալառուի իրականացնելու դեպքում,
  • փոխհատուցվող առավելագույն գումարը առնվազն 3 հա հողատարածքում ներդնող կոոպերատիվներին՝ 27 մլն դրամ՝ աշխատանքները կապալառուի միջոցով իրականացնելու դեպքում, 20 մլն դրամ՝ աշխատանքներն առանց կապալառուի իրականացնելու դեպքում:

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել http://www.minagro.am/ պաշտոնական կայք էջ, դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարության Հողերի օգտագործման և մելիորացիայի վարչություն՝

հեռ. 011-29 74-35; 011-29-74-33 կամ զանգահարել թեժ գիծ 055 54 19 68

 

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (70ԿԲ)
Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Մուսալեռ

6-47-22


Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄՈՒՍԱԼԵՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner